Մայիսի 26

Սպասման 21 օր. որոշել եմ սենյակային բույսեր աճեցնել


Ծաղիկները, գեղեցիկ լինելուց բացի նաեւ առողջարար են:
Սենյակի օդը հաճախ մի քանի անգամ ավելի աղտոտված է, քան փողոցինը։
Կենցաղային տեխնիկայի զանազան տեսակները, հատակի լինոլեումը, ներկերը, պաստառները, լվացքի փոշիներն ու մաքրող տարբեր պարագաները սենյակի օդը հագեցնում են թունավոր նյութերով:
Բնակարանում օդը մաքրելու համար լավագույն միջոց են սենյակային բույսերի որոշ տեսակներ: Դրանք կլանում են թունավոր նութերի զանգվածները, փոշին:
Միեւնույն ժամանակ բույսերի համար շատ կարեւոր է մարդու հոգատարությունը եւ սերը: Պետք է հոգ տանել նրանց մասին, որ նրանք էլ մեզ առոջություն պարգեւեն:
Նախ եւ առաջ նրանց համար պետք է ապահովել լուսավոր տարածք: Ծաղիկների մեծ մասը սիրում են լույս եւ արեւի ջերմություն:
Երկրորդ. բույսերը ջրի կարիք ունեն եւ դրա համար պարբերաբար պետք է ջրել նրանց: Ջուրը պետք է լինի սենյակային ջերմաստիճանի:
Բացի այս ամենը, հարկավոր է նաև ժամանակ առ ժամանակ հեռացնել դեղնած տերեւները և ցողել ջրով։
Ես մեր տանը արդեն 2 ծաղիկ ունեմ՝ Բեգոնիա ու Սինադենիում գրանտա:Ես հոգ եմ տանելու նրանց մասին, իսկ նրանք մաքրելու են մեր տան օդը:

Պիտակներ՝ ,

Posted 26.05.2020 by duryanareg in category Ես կարողանում եմ

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*