Հուլիսի 28

Մեկ օր Գառնիում

Գառնու հեթանոսական տաճարը գտնվում է Կոտայքի մարզի Գառնի գյուղում, Ազատ գետի աջ ափին։ Գառնին Հայաստանի միակ կանգուն մնացած հեթանոսական տաճարն է: Տաճարը ենթադրաբար կառուցվել է մ.թ. 77 թվականին: Ըստ ավանդության Մովսես Խորենացին Գառնու հիմնադրումը վերագրում է Հայկ նահապետի ծոռ Գեղամին, որի թոռան՝ Գառնիկի անունով էլ, իբրև, այն կոչվել է Գառնի։
1679 թվականին Գառնու տաճարը ուժեղ երկրաշարժի հետևանքով քանդվել է։ Կործանված տաճարի մասերը, սյուների կտորները և պատերի քարերը պահպանվել են եւ հետագայում տաճարը կրկին վերակառուցվել է:
Տաճարի 24 սյուները խորհրդանշում են օրվա 24 ժամերը, իսկ տաճար տանող 9 աստիճանները շատ խոշոր են և դժվար մագլցելի, որպեսզի նույնիսկ ամենաթիկնեղ և բարձրահասակ մարդը տաճար բարձրանալիս ստիպված լինի խոնարհվել:

Պիտակներ՝

Posted 28.07.2020 by duryanareg in category Ճամփորդություն, Մայրենի

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*