Սեպտեմբերի 28

Կատուն ու խորամանկ մուկը

Ի՞նչ կլիներ, եթե կատուն ընկներ գինով լի կարասի մեջ: Փորձի՛ր փոքրիկ պատում հորինել:

Կար-չկար մի խորամանկ մուկ կար։ Մի օր էս մուկն ընկնում է կարասը, բայց կարասի մեջ շատ քիչ գինի կար։ Մուկը խմում է ամբողջ գինին ու հարբում։ Եվ երբ ուզում է կարասի մեջից դուրս գալ, սկսում է գլորվել, գլուխը այս պատին է տալիս, այն պատին է տալիս, բայց չի կարողանում կարասի միջից դուրս գալ։ Մուկը հոգնում է ու քնում։ Երբ արթնանում է՝ տեսնում է, որ կատուն կարասի բերանին նստած իրեն է նայում։ Մուկը չի իմանում ինչ անել։ Մտածում է, որ եթե մնա ներսում՝ շունչը կկտրվի, իսկ եթե դուրս գա՝ կատուն իրեն կուտի։ Մտածում է, մտածում ու որոշում է խորամանկել։ Նա կատվին խնդրում է պարան բերել, որ իրեն հանի կարասի միջից։ Եվ երբ կատուն գնում է պարան բերելու՝ մուկը կարասից դուրս է գալիս ու փախչում, չէ՞ որ նրա հարբածությունը անցել էր եւ չէր գլորվում։

Սեպտեմբերի 26

Ճամփորդություն դեպի Բջնի․ լուսանկարներ

Օրերս մենք դասարանով շատ հետաքրքիր ճամփորդություն կատարեցինք դեպի Բջնի, որի մասին ուզում եմ պատմել բոլորին։ Բջնին գտնվում է Կոտայքի մարզում, այն Երեւանին շատ մոտ է։ Մենք ամբողջ ճանապարհին դասարանով երգում էինք Կոմիտասի երգերը, այդ պատճառով չզգացինք, թե ինչպես տեղ հասանք։
Բջնիում Երեւանի նման շոգ չէր, օդը շատ մաքուր էր։ Մենք եղանք Սուրբ Աստվածածին եկեղեցում, որտեղ Կոմիտասի ծննդյան առիթով երգեցինք Կոմիտասի «Առավոտ լուսո»-ն եւ «Հայր մեր»-ը։ Continue reading