Սեպտեմբերի 28

Կատուն ու խորամանկ մուկը

Ի՞նչ կլիներ, եթե կատուն ընկներ գինով լի կարասի մեջ: Փորձի՛ր փոքրիկ պատում հորինել:

Կար-չկար մի խորամանկ մուկ կար։ Մի օր էս մուկն ընկնում է կարասը, բայց կարասի մեջ շատ քիչ գինի կար։ Մուկը խմում է ամբողջ գինին ու հարբում։ Եվ երբ ուզում է կարասի մեջից դուրս գալ, սկսում է գլորվել, գլուխը այս պատին է տալիս, այն պատին է տալիս, բայց չի կարողանում կարասի միջից դուրս գալ։ Մուկը հոգնում է ու քնում։ Երբ արթնանում է՝ տեսնում է, որ կատուն կարասի բերանին նստած իրեն է նայում։ Մուկը չի իմանում ինչ անել։ Մտածում է, որ եթե մնա ներսում՝ շունչը կկտրվի, իսկ եթե դուրս գա՝ կատուն իրեն կուտի։ Մտածում է, մտածում ու որոշում է խորամանկել։ Նա կատվին խնդրում է պարան բերել, որ իրեն հանի կարասի միջից։ Եվ երբ կատուն գնում է պարան բերելու՝ մուկը կարասից դուրս է գալիս ու փախչում, չէ՞ որ նրա հարբածությունը անցել էր եւ չէր գլորվում։