Հոկտեմբերի 11

Հայաստանի Հանրապետություն

Հայաստանը մեր Հայրենիքն է։ Այն աշխարհի վեց երկրներից մեկն է, որ հազարամյակների պատմություն է անցել եւ հասել մեր օրեր։ Հայաստանն առաջին երկիրն է, որ քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն։ Հայաստանի տարածքը շուրջ 30 հազար քառակուսի կիլոմետր է։ Մեզ հարեւան երկրներն են՝ Իրանը, Վրաստանը, Թուրքիան, Ադրբեջանը։ Մեր երկրի բնակչության թիվը շուրջ 3 միլիոն է։ Պետական լեզուն հայերենն է։ Մեր երկրի դրոշը եռագույն է՝ կազմված կարմիր, կապույտ եւ ծիրանագույն գույներից։
Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը Երեւանն է։ Հայաստանն ունի 10 մարզ՝ Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի, Վայոց Ձորի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Արմավիրի, Արագածոտնի, Արարատի։
Հայաստանի ամենաբարձր լեռը Արագածն է․ այն ունի 4090 մետր բարձրություն։
Հայաստանում կան շատ գետեր ու լճեր․ ամենաերկար գետը Արաքսն է, ամենամեծ լիճը Սեւանա լիճը։
Ներկայումս Հայաստանի վարչապետը Նիկոլ Փաշինյանն է։