Հոկտեմբերի 19

Մկների ժողովը

Դուրս գրիր այն հատվածը, որտեղ խոսվում է օրորալուց, շորորալուց, տազ անելուց:
Որ ինչքան էլ օրորա,
Որ ինչքան էլ շորորա,
Ստից սատկի, տազ անի,
Գալն իմանանք գազանի:

Տրված վանկերի զույգերը գտիր և ստացիր բառեր:
գա, սա, օ, պա, ար, կա, կեն, ա, մո, աղ,
դա, զար, ջիկ, սակ, չու, պիկ, պա, յու, խիր, ձան, նի, լոր, կի,
գազար, սալոր, օդաչու, պապիկ, արձան, կապիկ, կենդանի, ապակի, աղջիկ, պայուսակ, մոխիր

Տրված բառերը դարձրու հոգնակի:
տուն, շուն, մարդ, աղջիկ, քար, դուռ, մատ, երեխա, կենդանի, գնդակ
տներ, շներ, մարդիք, աղջիկներ, քարեր, դռներ, մատներ, երեխաներ, կենդանիներ, գնդակներ

Հարցերի պատասխանելով կազմիր նախադասություն:
Ինչպիսի՞ Ի՞նչը
Ի՞նչ է անում
Խորամանկ աղվեսը թաքնվում է:
Ո՞վ Ի՞նչ է անում
Որտե՞ղ
Աղջիկը զբոսնում է այգում:
Ինչերը՞ Ի՞նչ են անում Որտե՞ղ
Առյուծները մռնչում են անտառում:
Ովքե՞ր Ի՞նչ են անում Որտե՞ղ
Զինվորները կռվում են սահմանին:

Փորձիր հակիրճ պատմել առակը:
Մկների աշխարհում բոլորը քաղցած էին։ Դրա պատճառը կատուն էր։ Գզիրը գնում է մկների տները եւ բոլորին
կանչում ժողովի, որ քննարկեն, թե ինչպես կատվի ձեռքից ազատվեն։ Բոլորը գալիս են ժողովի։
Մի ծեր մուկ վեր է կենում ու փրկվելու համար առարջարկում կատվի վզից զանգ կախել, որպեսզի երբ որ կատուն գա՝ զանգի ձայնից իրենք իմանան այդ մասին և փախչեն։ Բայց ոչ մի մուկ չի համաձայնում զանգը կախել։

Կատվին նամակ գրիր և զգուշացրու թե մկներն ի՞նչ են որոշել անել:
Բարև, սիրելի՛ կատու: Քեզ գրում է քո 8-րդ հարկի հարևան Արեգ Դուրյանը: Ես ուզում եմ տեղեկացնել քեզ, որ մկները որոշել են քո վզից զանգ կախել։ Խնդրում եմ, որ զգուշանաս։