Հոկտեմբերի 29

Ուրախություն նվիրող մարդուկը

Image

Lինում է, չի լինում, մի մարդուկ է լինում։ Նա ոչ մի բարեկամ չի ունենում, ոչ էլ տուն ու քնելու տեղ։ Ստիպված քնում է խաղահրապարակում։ Երեխաները ամեն օր գալիս են խաղահրապարակ, նրան տեսնում նստարանի վրա քնած ու շատ են տխրում։ Մարդուկը հասկանում է, որ երեխաները տխրում են, որոշում է տեղափոխվել կողքի այգի, որ իրեն չտեսնեն։ Մի քանի օր նա այնտեղ է քնում։

Երեխաները ավելի են տխրում այդ մարդուկին խաղահրապարակում չգտնելով։ Մարդուկը հեռվից տեսնում է, որ իրեն են փնտրում, որոշում է ուրախացնել երեխաներին։ Նա մի բարի մարդու խնդրում է իր համար ծաղրածուի շոր գնել։ Հաջորդ օրը ծաղրածուի շորերով գալիս է խաղահրապարակ ու սկսում ուրախացնել երեխաներին։ Երեխաները հասկանում են, որ դա իրենց իմացած մարդուկն է, բայց ոչինչ չեն ասում նրան, խաղում են, ուրախանում։

Մարդուկը դառնում է նրանց ուրախությունը։ Երեխաները չեն համբերում, թե երբ են դպրոցից տուն գալու, որ գնան այգի, խաղան մարդուկի հետ։ Մի օր էլ երեխաները որոշում են հետեւել նրան։ Հետեւում են ու տեսնում, որ մարդուկը այգում է քնում։ Նրանք մտածում են ու որոշում իրենց ծնողներին խնդրել, որ այգու կողքին մարդուկի համար մի փոքրիկ տնակ սարքեն։ Այդպես էլ անում են։ Տնակ են սարքում եւ նվիրում մարդուկին։ Մարդուկը շատ է ուրախանում, ապրում է այգու մոտ եւ դառնում երեխաների ընկերը։

Պիտակներ՝

Posted 29.10.2020 by duryanareg in category Մայրենի

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*