Սեպտեմբերի 27

ԱՇՈՒՆ ՕՐ

Нет описания.

Սևուկ ամպեր վար եկան

Օրան, օրան,

Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը և նկարի՛ր քեզ ամենից շատ դուր եկած հատվածը։

2. Բացատրիր արտահայտությունները

վար եկան — իջան

շար եկան — շարվեցին

մաղ տալ — մաղել

շաղ տալ — շաղել

քող կապել — շողք գցել

3. Փորձիր քո բառերով պատմել բանաստեղծությունը։

Սև ամպերը ցած եկան, շարվեցին  սարի գլխին, արևը ծագեց և օդը սառեց։ Բուք  — բորան եղավ, ծեր երկիրը տխրեց, կայծակ ու անձրև եկավ։ Թույլ շողացող արևը ծագեց ամպերի տակից և լեռան լանջը կարմիրով լուսավորեց։ Դանդաղ անձրև եկավ  և հոգնած տերևները դանդաղ թափվեցին։

4 . Գրի՛ր տրված բառերի հականիշները:

վար-վեր

պաղել-տաքանալ

հեռու-մոտիկ

վառել-հանգել

5. Դուրս գրիր բանաստեղծության այն տողերը, որոնց մեջ գույն կա։

Սևուկ ամպեր վար եկան:


Posted 27.09.2021 by duryanareg in category Մայրենի

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*