Մշուշների շղարշի տակ․․․
Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ՛, երևի ձյուն է գալու:
Առաջադրանքներ
1. Վերնագրի՛ր բանաստեղծությունը:
Աշնան վերջը
2․ Հոմանիշների բառարանի օգնությամբ բացատրի՛ր տրված բառերը։
Մշուշ, շղարշ, խաշամ, հնար։
մշուշ-մառախուղ, մեգ
շղարշ-քող
խաշամ-խաշ՝ ծառերից թափված աշնան տերև
հնար-միջոց, ճար, դարման
2. Բանաստեղծության մեջ ընդգծված բառերը փոխարինի՛ր հոմանիշներով և կարդա՛։ Ի՞նչը փոխվեց։ Դիտարկի՛ր։
Մառախուղների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անվստահ
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
ճար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ՛, երևի ձյուն է գալու:
Ավելի հասկանալի դարձավ բայց մի քիչ դժվար է կարդալը։
3. Առանձնացրո՛ւ փոխաբերությունները և բացատրի՛ր:
Մշուշների շղարշների տակ- շղարշ բառը օգտագործված է փոխաբերական իմաստով
Քամու ձեռքեր-իրականում քամին ձեռքեր չունի, բայց այս բանաստեղծության հեղինակը իր հերոսին՝ քամուն որոշել է ձեռքեր տալ որ նա քաշքշի ամպի փեշերը։
ամպի փեշերը, ամպի լեզուն նույնպես փոխաբերություններ են
ցերեկը կծկվել է- ցերեկը փոքրացել է, մութը շուտ է ընկնում
4․ Դո՛ւրս գրիր այն բառերը, որոնց մեջ գերակշռում է ձայնը։ Հիմնավորի՛ր ընտրությունդ։
խշխշում, որոտալու
6. Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ ամենաաշնանային բառերը և դրանց գործածությամբ, փոքրիկ պատում հորինի՛ր։
Աշուն է։ Ծառերը գույնզգույն են դարձել։ Տերևները թափվել են գետնին։ Դրանց վրայով քայլելիս հետաքրքիր խշխշոց է լսվում։ Ամպերը մոխրագույն են, ցերեկը մթնել է։ Քամին տերևները օդ է բարձրացնում։ Տիգրանը վայելում է աշնան վերջին օրերը։ Նա գիտի, որ շուտով ձմեռ է գալու։
5. Բանաստեղծության մեջ ի՞նչն է գերակշռում․ ձա՞յնը, գո՞ւյնը, թե՞ գործողությունը։ Պատասխանդ հիմնավորի՛ր։
Իմ կարծիքով գերակշռում է գույնը։ Աշնանային տերևները գույնզգույն են՝ դեղին, կարմիր, կանաչ, ամպերը մոխրագույն են, աշնան ցերեկները նույնպես։
Լրացուցիչ գործնական աշխատանք
7.Նկարի՛ր բանաստեղծության հատվածները:
8. Ձայնագրի՛ր ընթերցումդ և նկարաշարի և համադրությամբ տեսանյութ պատրաստիր: