Հոկտեմբերի 21

Տեքստային աշխատանք պատմվածքի շուրջ

Տեքստային աշխատանք <<Ծիրանի ծառը>> պատմվածքի շուրջ։

Պատմվածքից դուրս գրել ծերուկ Հենդերսոնին բնութագրող հատվածները։

․․․Տասը տարի էր, ինչ թաղի տղաները հարձակվում էին ծերուկ Հենդերսոնի ծիրանի ծառի վրա։ Հին, կիսաքանդ տան մեջ միստր Հենդերսոնը ամեն գարնան ուրախ անհամբերությամբ սպասում էր նրանց գալուն, միշտ գոհացնելով մանուկներին, որովհետև երևում էր վերջին րոպեին ու, վախեցնելով, փախցնում էր նրանց։

․․․Եկեք, եկեք, մոտեցեք իմ հրաշալի ծառին։ Եթե կարողանայի այս պահին ձեզ համար ծիրանները հասցնել, անպայման կանեի…

Բացատրի՛ր այս միտքը։

Իհարկե՛ լավ կլիներ, որ ծիրանները հասած լինեին։ Նրանք վախենում էին Հենդերսոնից, վախենում էին մեղքից, բռնվելու վտանգից և հանցանքից, վախենում էին, որ մի քիչ շուտ են եկել, և ծիրանները կարող են խակ լինել։

Տղաները համ վախենում էին բռնվել, համ էլ վախենում էին, որ ծիրանը հասած չի լինի ու իրենք իզուր այդքան տանջվելով հասած կլինեն ծերուկ Հենդերսոնի այգի։

Տղաները աչալրջությամբ շրջապատեցին ծառը։ Նրանց սրտերում վախի ու հույսի խառնուրդ կար։ Եթե նույնիսկ ծիրանները խակ լիենին, գործի էությունը չէր փոխվում․ նշանակություն չուներ՝ իրենք հասա՞ծ ծիրանի գողության էին եկել, թե՞ խակ։

Այսինքն եթե նրանք բռնվեին գողություն անելիս, արդեն վատ կլիներ։ Դրա համար էլ հույս ունեին, որ գոնե հասած ծիրան կգողանան։


Posted 21.10.2021 by duryanareg in category Մայրենի

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*