Դեկտեմբերի 6

Ավանդույթներ և սովորույթներ

1377605_381704008626848_913082317_n

Ավանդույթ —  Եթե փորձենք բառացի բացատրել ավանդույթ բառը, ապա շատ հեռու գնալ հարկավոր չի լինի, կարող ենք հենց մեր ընտանիքներում գտնել այդ բառի իմաստն ու նշանակությունը, օրինակ յուրաքանչյուրի ընտանիքում գույություն ունեն և ընդունված են ազգային սովորություններից բացի, նաև իրենց ընտանիքին հատուկ, միայն իրենց ընտանիքում ընդունված ավանդույթը, որը փոխանցվել է պապերից, օրինակ՝ միասին ընթրելը, միասին որևէ բան անելը, որը միայն ձեր ընտանիքին է հատուկ և այլն…:

Հայերը, լինելով  աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկը, չէին կարող չունենալ ավանդույթներ, որոնք փոխանցվելով դարեդար, եկել հասել են մինչև մեր օրերը:

Հարսանիք

41555_b

Նկարում պատկերված է հին հայկական գյուղական հարսանիք, շատ մարզերում, օրինակ Կոտայքի մարզում, հարսանիքի ժամանակ տարածված է մոմերուվ շուրջպարը:
Հարսանիքը հայերի համար մեծ տոնախմբություն է: Այն ենթադրում է նշանադրությունն ու հետո հարսանեկան արարողությունը: Այսօր այլևս տարածված չէ հարսանիքը “7 օր, 7 գիշեր” տոնելու ավանդույթը, ինչպես դա անում էին նախկինում (ողջ գյուղով): Հյուրեր հայկական հարսանիքների ժամանակ շատ են լինում: Վկա է լինում հարսի կամ փեսայի ընտանիքի կողմից ամենահարգված ու սիրված ընտանեկան զույգը: Քավորի դերը տալիս են այն ընտանիքին, որը կարող է օրինակ ծառայել, թե ինչպիսին պետք է լինի նորապսակների ընտանիքը: Հարսի և փեսայի բարեկամներն ու հյուրերը նորապսակներին նվիրում են զարդեր, կենցաղային իրեր, գումար: Ի դեպ, նվերների մատուցումն առանձին կարգով է արվում: Հարսանիքն ուղեկցվում է զանազան հետաքրքրաշարժ արարողություններովՀարսին եկեղեցի է ուղեկցում կնքահայրըՀարսանիքի ժամանակ հարսի գիրկը երեխա են տալիս:

Երեխայի ծնունդը

maxresdefault
Ավանդաբար հայ ընտանիքներում շատ երեխաներ են մեծանում: Հնում, եկեղեցական տոների ընթացքում, այն տան դիմաց, որտեղ երեխա է ծնվել, պարտադիր երաժշտություն է հնչել, իսկ տունը զարդարել են կանաչ ճյուղերով, դա տոհմի շարունակման խորհրդանիշն է եղել: Ծնվելու պահից մինչև 40 օր, բացի մոտիկ բարեկամներից, երեխային ոչ մեկին ցույց չեն տվել: Այս սովորությունը դեռ պահպանում են շատ հայ ընտանիքներ: Յուրաքանչյուր ուրախալի իրադարձության ժամանակ տոնակատարության հիմնական “մեղավորը” ձեռքը դնում է իր ընկերների ու բարեկամների գլխին, ասելով`“Տարոսը քեզ”, ինչը իր այդ պահի  երջանկությունն զգալու մաղթանք է:

Հյուրընկալություն

38590_b

Հյուրն Աստծունն է, այսպիսի առած ունեն հայերը, կապված հյուրի և հյուրընկալության հետ:
Հայ ժողովրդի հյուրընկալության մասին ողջ աշխարհը գիտի: Ուրախության ու երջանկության բոլոր առիթների դեպքում“սեղան են գցում” այնտեղ, ուր կան մոտ ու հարազատ մարդիկ`տանը, աշխատավայրում և այլն:  Հայերն անկեղծորեն հավատում են` ինչքան ճոխ սեղան գցես, այնքան կավելանան ուրախանալու առիթները:

Ազգային ավանդական տոները
Եվրոպական Վալենտինի տոնից առաջ Հայաստանում նշվում է Սուրբ Սարգսի օրը` սիրահարների տոնը: Այդ օրը չամուսնացած բոլոր աղջիկները քնելուց առաջ “աղի բլիթ” են ուտում ու հավատում, որ երազում իրենց ջուր կբերի ապագա ընտրյալը:

Ձմեռվա վերջին նշվում է “Տրնդեզը”

Julo1
Այս տոնը եկել է դեռ հեթանոսական ժամանակներից: Եկեղեցու հենց բակում մեծ խարույկ են վառում ու նորապսակները ցատկում են դրա վրայով, որպեսզի մաքրվեն չարից, դժբախտություններից, մեծամտությունից և այլն: Եվ այդ օրվա հետ Հայոց աշխարհի վրա գարուն է իջնում: Տեառնընդառաջ բառը բացատրվում է այսպես՝ տիրոջն ընդառաջ:
“Ծաղկազարդի” կամ “Ծառզարդարի” տոնը նույնպես գարնան գալստին է նվիրված: Այդ օրը մարդիկ եկեղեցի են մտնում ուռենու ճյուղերով, օրհնվելուց հետո երեխաների ու երիտասարդների գլխին այդ ճյուղերից պատրաստված պսակ են դնում:
Ամռանը`օգոստոսի սկզբին, երբ անտանելի շոգ է լինում և դաշտերը չորանում են ջրի պակասից, գալիս է “Ջրի” փրկարար տոնը`“Վարդավառը”: Այս տոնը եկել է դեռ հեթանոսական ժամանակներից: Հայաստանի բոլոր բնակավայրերում մարդիկ իրար վրա ջուր են լցնում:

Գինեգործության և կոնյակագործության ավանդույթը

taraz_1
Յուրաքանչյուր հայ գիտի, որ Նոյ Նահապետը, ոտք դնելով այս  հողի վրա, այստեղ աճեցրեց առաջին խաղողի ողկույզը: Այդպիսով հիմք դրվեց հայկական ավանդական գինեգործության ավանդույթին: Հետազոտությունները փաստում են, որ այստեղ գինի են պատրաստել դեռևս մ.թ.ա. 10-11-րդ դարերում: Հին ժամանակներից հայերը կարողացել են լավ գինի պատրաստել, այդ հմտությունը, որը ձեռք է բերվել դեռ հին Ուրարտական պետության գոյության դարաշրջանում, հարյուրամյակներ անց պահպանված է:

Պատասխանիր հետևյալ հարցերին՝

1․ Այս տոն-ավանդույթներից որի՞ն ես մասնակցել։

Այս տոն-ավանդույթներից գրեթե բոլորին մասնակցել եմ։ Ամենաշատը ինձ դուր են եկել Վարդավառը և Տրնդեզը։

2․ Էլ ՞ինչ հետաքրքիր ավանդույթ գիտես։

Ինձ շատ է դուր գալիս թոնիրում հաց թխելու ավանդույթը, երբ բարեկամներով, հարևաններով հավաքվում են նրանցից մեկի տանը և սկսում հաց թխելու արարողությունը։ Սովորաբար տղամարդիկ վառում են թոնիրը, իսկ կանայք և աղջիկները սկսում են խմորը հունցել, ապա գնդել։ Մինչ խմորը հասունանում է՝ թոնիրը պատրաստ է լինում։ Տարեց կանայք սկսում են խմորը գրտնակել, ապա թխելու։ Բոքոն հացը պատրաստ լինելուն պես՝ տնական յուղով պատրաստում են ճմուռ։ Այս ամբողջ ընթացքում տղամարդիկ՝ խորովածի պատրաստություն են տեսնում։ Երբ լավաշը թխում, վերջացնում են, թոնիրը զիջում են տղամարդկանց՝ խորոված անելու։


Posted 06.12.2021 by duryanareg in category Հայրենագիտություն

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*