Դեկտեմբերի 8

Թվական անուն

Բաց թողնված բառերը լրացրո՛ւ 1, 2, 4, 5, 7, 10, 1000 թվերի անուններով և գտի՛ր ժողովրդական  դարձվածքներն ու առածները։

Տաս չափի՛ր,մեկ կտրի՛ր։

Երկուսն էլ մեկ սանրի կտավ են։

Երկու ոտքը մեկ անել։

Տաս մատի պես իմանալ։

Յոթ սարի, յոթ ձորի հետևում լինել։

Մեկ խելքը լավ է, երկուսն էլ ավելի։

Մեկ ձեռքով երկու  ձմերուկ չես բռնի։

Տաս կա մեկ չարժե։

Երկու ոտքը մեկ մաշիկ դնել։

Տրված թվերը ներկայացրո՛ւ տառերով։

17-տասնյոթ

24-քսանչորս

64-վաթսունչորս

93-իննսուներեք

121-հարյուր քսանմեկ

805-ութ հարյուր հինգ

741-յոթ հարյուր քառասունմեկ

1753-հազար յոթ հարյուր հիսուներեք

6018-վեց հազար տասնութ

100.000-հարյուր հազար

 

Տրված քանակական թվականներից կազմի՛ր դասական թվականներ։

Յոթ- յոթերորդ

Տասն-տասներորդ

Քսան-քսաներորդ

Հիսունվեց-հիսունվեցերորդ

Տասնմեկ-տասնմեկերորդ

Տրված դասական թվականները դարձրո՛ւ քանակական։

Չորրորդ-չորս

Տասնութերորդ-տասնութ

Տասներորդ-տասը

Առաջին-մեկ

Քսաներորդ-քսան

Փակագծերում գրի՛ր ընդգծված բառերին տրվող հարցը։

Տարին ունի տասներկու (քանի) ամիս և չորս (քանի) եղանակ։

Եղբայրս նստած էր առաջին (որերորդ) շարքում։

Քույրս սովորում է իններորդ (որերորդ) դասարանում։


Posted 08.12.2021 by duryanareg in category Մայրենի

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*