Հոկտեմբերի 1

Առաջին մակարդակ Սեպտեմբեր ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ-2022թ.

1. Երեք կարմիր և մեկ սև ուլունքները  քանի՞ ձևով կարող ենք թելի վրա շարել:
4
2. Ոզնին և սկյուռը  ձմեռվա համար սունկ էին հավաքում, ընդ որում, ամեն մեկն իր պարանի վրայից (տե՛ս նկարը):  Յուրաքանչյուրը քանի՞ սունկ հավաքեց:
Подпись отсутствует

Ոզնին 8, սկյուռը 10

3.Արմանը ճիշտ լուծեց 2 խնդիր, Հայկը՝ 3, իսկ Լիլին՝ 5 խնդիր: Յուրաքանչյուր ճիշտ լուծած խնդրի համար նրանք ստացան նույն քանակի կոնֆետներ: Երեխաները միասին հավաքեցին 20 կոնֆետ: Քանի՞ կոնֆետ ստացավ նրանցից յուրաքանչյուրը:
Արմանը 4, Հայկը 6, Լիլին 10
4. Ստեփանը 10, 7, 9, 3, 13, 5, 15 թվերը դասավորեց  աճման կարգով։ Ո՞ր թիվը եղավ մեջտեղում:
9
5. Քանի՞ տարբեր թվանշաններ կարելի է գրել աստղանիշի փոխարեն, որ ստացված  երկնիշ թիվը մեծ լինի 43-ից:
Подпись отсутствует

6
6. Արշավի ժամանակ Թեղենիս լեռ բարձրացան երկու անգամ ավելի շատ սովորող, քան Արտենի լեռ: Երբ 8 սովորող էլ միացավ Արտենի լեռ բարձրացողներին, բարձունք հաղթահարողների թիվը հավասարվեց: Քանի՞ սովորող է բարձրացել Թեղենիս:
16
7. Վեց շրջան շարված է եռանկյունու տեսքով (տե՛ս նկարը)։  Նվազագույնը քանի՞ շրջան պետք է տեղաշարժել, որ ստացվի  աջ կողմի նկարը:
Подпись отсутствует

4
8. Կարմիր, ոսկեգույն, կանաչ ձկները  լողում էին երեք տարբեր ջրավազաններում: Կարմիր ձուկը  լողում էր ո՛չ շրջանաձև, ո՛չ էլ եռանկյունաձև ջրավազանում: Ոսկեգույն ձուկը  լողում էր ո՛չ քառակուսի , ո՛չ էլ եռանկյունաձև ջրավազանում: Ո՞ր ջրավազանում էր լողում կանաչ ձուկը:
Եռանկյունաձև
9. Կարենը 4 խնձոր ավելի ունի, քան Նանեն: Կարենը  քանի՞ խնձոր պետք է տա Նանեին, որպեսզի ունենան հավասար քանակությամբ խնձորներ:
2
10. Նարեն ամեն օր  ուտում է երեք անգամ: Քանի՞ անգամ  նա կուտի երկու շաբաթվա ընթացքում: 
42


Posted 01.10.2022 by duryanareg in category Մաթեմատիկա

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*