Հոկտեմբերի 4

Հայաստանի մայրաքաղաքները

Տարբեր դարաշրջաններում Հայաստանն ունեցել է 12 մայրաքաղաք:

Դրանք են՝ Վան, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Բագարան, Շիրակավան, Կարս, Անի, Երևան:
Վան
Image result for վան քաղաքՎանա լճի ափին է: Հայտնի է նաև Տոսպ, Տուշպա, Վանտոսպ, Երվանդավան, Շամիրամի քաղաք անուններով: Աշխարհի հնագույն քաղաքներից է, այն պեղել են ճանաչված շատ հնագետներ:

Վան քաղաքը հիմնադրվել է մ. թ. ա. IX դարի առաջին կեսում։  Քաղաքն Ուրարտական պետության կենտրոնական շրջանի՝ Բիայնա երկրի անունով հայերը կոչել են Վան։ Վան անունն ուղղակի համարում են Բիայնայի հայկական տառադարձությունը, և այն նշանակում է «ապրելու տեղ», «բնակավայր»։

Արմավիր

Արմավիր քաղաքը գտնվել է ներկայիս Արմավիրի մարզի Հայկավան գյուղի մոտ`բլրի վրա: Քաղաքի հիմնադրման մասին սեպագիր արձանագրություն է թողել Արգիշտի թագավորը:

Մ.թ.ա. 331թ. դարձել է Երվանդունիների մայրաքաղաքը։

Մ. Խորենացին Արմավիրի հիմնադրումը վերագրում է Հայկ նահապետի թոռ Արամայիսին:

Երվանդաշատ

Երվանդ Վերջին արքան մ.թ.ա. 220թ. քաղաքը կառուցել է Արարատյան նահանգի Երասխաձոր գավառում` Ախուրյանն Արաքսին միախառնվելու վայրում։
Երվանդ Վերջին թագավորը Երվանդաշատ է տեղափոխում արքունի ողջ հարստությունը և Արմավիրի բնակչության մի մասը: Մայրաքաղաքը տեղափոխելու հիմնական պատճառը, ըստ Մ. Խորենացու, Արաքսի հունի փոփոխումն էր, ինչի հետևանքով քաղաքի բնակիչները զրկվել էին ջրից:

Երվանդի մահից հետո մինչև 4-րդ դար Երվանդաշատը Հայաստանի խոշոր քաղաքներից էր, բայց պարսից Շապուհ Երկրորդի զորքերը հիմնահատակ կործանեցին այն:

Արտաշատ

Արտաշատը հիմնել և մայրաքաղաք է հռչակել Արտաշես Առաջին արքան: Արտաշես Առաջին թագավորը մեր ժողովրդի պատմության ընթացքում հանդես եկած քաղաքական և ռազմական ամենախոշոր գործիչներից էր: Հիմնադրման հավանական տարեթիվն է մ.թ.ա. 189թ.: Պատմիչների վկայությամբ` քաղաքը կառուցվել է Արաքս և Մեծամոր գետերի միախառնման վայրում: Այն բուռն զարգացում է ապրել Տիգրան Մեծի որդու` Արտավազդի օրոք:

Տիգրանակերտ

Տիգրան Մեծի օրոք, երբ Հայաստանը դարձավ աշխարհի մեծագույն տերություններից, մայրաքաղաք Արտաշատը մնաց երկրի հյուսիսում:
Հրաժարվելով տերության ծայրամասում հայտնված Արտաշատից՝ արքայից արքան մ.թ.ա. 80-ական թվականներին նոր մայրաքաղաք կառուցեց  Աղձնիքում՝ Արևմտյան Տիգրիսի վտակ Քաղիրթ գետի հովտում։

Վաղարշապատ

Վաղարշապատի տարածքում բնակավայր է եղել դեռ քարե դարում: Երկրորդ դարի կեսին հռոմեացիները փորձեցին նվաճել Հայաստանն ու դարձնել Հռոմի նահանգ: 163 թվականին երկրորդ անգամ Վաղարշապատը հռոմեացիների կողմից հռչակվեց հայոց մայրաքաղաք:
Վաղարշապատի նշանակությունը մեծացավ հատկապես քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց հետո: Նոր կրոնի նվիրյալները կառուցեցին Հայաստանի քրիստոնեական անդրանիկ մայր տաճարը`Սուրբ Էջմիածինը:

Դվին

Դվինը որպես արքայանիստ քաղաք հիմնվել է 4-րդ դարի 30-ական թվականներին, երբ հայոց Խոսրով Կոտակ թագավորը (332-338թթ.) արքունիքն Արտաշատից տեղափոխեց այստեղ և Դվինը հայտարարեց նոր մայրաքաղաք:

Հայ և օտար ուսումնասիրողները, գիտնականները Դվինի ավերակները հաճախ շփոթել են Արտաշատի հետ: Պատճառը երկու նշանավոր քաղաքների միմյանց մոտ լինելն էր: Երբեմն Դվին կոչել են միայն բերդն ու բլուրը, այնուհետև ողջ քաղաքը, երբեմն էլ Արարատյան դաշտի մի մասը և Արաքս գետը կոչել են Դվնա դաշտ և Դվնա գետ:

Բագարան

884 կամ 885 թ. հայոց երևելիները թագադրում են Աշոտ Բագրատունուն: Նորաստեղծ Բագրատունյաց թագավորությունը պետք է ունենար իր մայրաքաղաքը: Չնայած որ Արշակունիների մայրաքաղաք Դվինը շարունակում էր մնալ Հայաստանի մեծ քաղաքներից մեկը, բայց այն մշտապես գտնվում էր Ատրպատականից հարձակման վտանգի տակ: Բագրատունիները մայրաքաղաք ընտրեցին անառիկ Բագարանը`Ախուրյանի աջ ափին:

Շիրակավան

Աշոտ Բագրատունու մահից հետո գահը ժառանգեց նրա որդին`Սմբատ Բագրատունին, և իր նստավայր ու երկրի նոր մայրաքաղաք Շիրակավանում թագադրվեց: Շիրակավանը 11-րդ դարում ավերեցին սելջուկները: Այն վերականգնվեց 12-րդ դարի 2-րդ կեսին: Շիրակավանի բնակչությունը տեղահանվել է 1920 թ., և մի մասը բնակություն է հաստատել Ախուրյանի շրջանի Երազգավորս գյուղում:

Կարս

Կարսի վերելքն ու բարգավաճումն անմիջապես կապված է Բագրատունյաց թագավորության ստեղծման հետ: Աշոտ Երկաթի մահից հետո թագավոր հռչակվեց Աբասը (929-953 թթ.), չտեղափոխվեց Շիրակավան, այլև Կարսը հռչակվեց մայրաքաղաք: Վրացիների և սելջուկների միջև տեղի ունեցած պատերազմների ընթացքում Կարսը ձեռքից ձեռք անցավ: Իսկ 1921 թվականի հոկտեմբերին Կարսի մարզն անցավ Թուրքիային

Անի

Անի այցելողների թիվը զգալիորեն աճել է – Azat TV

961թ. Աշոտ Ողորմածը Անիում օծվում է թագավոր և քաղաքը դարձնում արքայանիստ:

Հայոց ոչ մի մայրաքաղաք այնքան լավ չի ուսումնասիրվել, որքան Անին: Անիի պատմության լուսաբանման համար անգնահատելի են Ղևոնդ Ալիշանի ուսումնասիրությունները: Անին հայ պատմիչներից առաջինը հիշատակում է Եղիշեն, այնուհետև Ղազար Փարպեցին: Բագրատունիները կարճ ժամանակաշրջանում երեք մայրաքաղաք փոխելուց հետո հաստատվեցին Անիում: Անին եկեղեցաշատ քաղաք էր: Հայ և օտար պատմիչներն ու ուղեգիրներն Անին անվանում էին հազար ու մեկ եկեղեցիների քաղաք: 1921 թ. Կարսի համաձայնագրով Անին անցավ Թուրքիային:

Երևան

Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է և պատմական Հայաստանի տասներկուերորդ մայրաքաղաքը, որն աշխարհի հնագույն բնակավայրերից ու շարունակաբար բնակեցվող հին քաղաքներից մեկն է: Այն տեղակայված է Հրազդան գետի ափին և հանդիսանում է երկրի  վարչական, մշակութային և տնտեսական կենտրոնը:

Երևանը Ք.ա. 782 թվականին Արարատյան դաշտավայրում հիմնադրել է Արգիշտի Առաջին արքան և կոչել Էրեբունի, որի հնչյունափոխությունից էլ առաջացել է Երևան անունը:

Երևանի բուն պատմությունը սկսվում է Էրեբունի ամրոցի հիմնադրմամբ: Էրեբունին կառուցելու համար Արգիշտի Առաջինը խեթերի երկրից ու Ծոփքից բերում է 6600 ռազմագերի, որոնք բլրի վրա բարձրացնում են կոփածո պարիսպներ, տաճարներ ու պալատներ, տներ ու զորանոցներ: Հայ մատենագրության մեջ Երևանն առաջին անգամ հիշատակվում է 7-րդ դարի սկզբին՝ «Գիրք թղթոց»-ում:


Posted 04.10.2022 by duryanareg in category Հայրենագիտություն

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*