Դեկտեմբերի 5

Առաջադրանքներ

309. Յուրաքանչյուր նախադասության մեջ թո՛ղ այնպիսի մի բառ, որ նախադասությունը պահպանվի:

            Դու շատ հեռվից եկար:
Մենք արդեն հուսահատ սպասում էինք:
Դուք պայմանը մոռացե՞լ էիք:
Ի՜նչ լավ ժամանակ հասար:
Անտա՛ռ, ուրա՛խ խշշա աշնան քամուց:
Նա քեզ կանչում է:
Դու ինչո՞ւ չես լսում:                      Դու հեռվից եկար:
Մենք հուսահատ սպասում էինք:
Դուք մոռացե՞լ էիք:
Ի՜նչ լավ հասար:
Անտա՛ռ, խշշա աշնան քամուց:
Նա կանչում է:
Ինչո՞ւ չես լսում:

313. Փակագծում տրված գոյականները եզակի կամ հոգնակի ձևով գրի՛ր (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար):

            (Շունը, շները) հաչում են:
(Մարդ, մարդիկ) անցավ:
(Մեքենան, մեքենաները) սլանում էր:
(Ընկերդ, ընկերներդ) կանչեցի՞ն:

314. Փակագծում տրված գոյականները եզակի կամ հոգնակի ձևով գրի՛ր (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար):

            Երբ (շոգ, շոգեր) է լինում, (փիղը, փղերը) կնճիթով վերից վար ջրում է իրեն, հետո էլ ավազ է ցանում վրան, իբրև սրբիչ: (Փիղը, փղերը) հոտերով են շրջում: Նրանց առաջնորդում է ծեր ու իմաստուն (փիղը, փղերը): Հոտոտելիս (նա, նրանք) բարձրացնում են կնճիթները: Իսկ հենց որ (կնճիթը, կնճիթները) թշնամու հոտ են առնում, նրանց (տերն, տերերն) անաղմուկ հեռանում, ասես գետնի տակն են անցնում: Այդ վիթխարի, ուժեղ (կենդանին. կենդանիները) ոչ մի թշնամի չունի, բացի մարդուց:

315. Փակագծում տրված գոյականները եզակի կամ հոգնակի ձևով գրի՛ր (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար):

            (Տղան) համարձակ առաջ եկավ: (Օրերն) ամառանոցում արագ ու հետաքրքիր են անցնում: Ծովափի ժայռերին թառել են սպիտակ (թռչունները): (Ոստիկանները) այդ տանը մի իսկական գազանանոց հայտնաբերեցին: (Մարդիկ) կարող են հիսուն ձևով «այո» ասել, բայց այդ բառի գրության միայն մեկ (ձև) կա: Այդ լճի (ջուրն) երբեք չի սառչում: Մաքուր, անձրևից դեռ թաց (փողոցը) դատարկ էր: Հավանաբար (մարդիկ) քնած էին:


Posted 05.12.2022 by duryanareg in category Մայրենի

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*