Դեկտեմբերի 6

Նախադասություն, բայի ժամանակ

318. Փակագծում տրված բայերը եզակի կամ հոգնակի ձևով գրի՞ր (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար):

            Մեր աղմկոտ, ուրախ փողոցի երեխաները երբեմն ծաղրել (էր, էին) նրան: Նա ինչ-որ փորձարարական արհեստանոցում աշակերտ (էր, էին): Ես (գիտեի, գիտեինք), որ նա այնտեղից հաճախ զանազան լուծույթներ ու փոշիներ (էր, էին) բերում ու ինչ-որ փորձեր անում՝ մրոտելով տատիկի տունը: Երբեմն էլ մենք խնդրում (էի, էինք), որ նա իր փորձերը մեզ էլ (ցուցադրի, ցուցադրեն):

Նախադասություն

291. Ա և Բ բառախմբերի տարբերությունը բացատրի՛ր: Ո՞ր բառախումբն ես նախադասություն համարում:

Ա. Ջրի մի նա ամբողջ առանց դեգերել էր շաբաթ անապատում: — Բ. Նա մի ամբողջ շաբաթ առանց ջրի դեգերել էր անապատում:
Ա. Դիմավորեցին քարավանապետն ուխտավորին ուղտապանները ու կատակով հյուծված: — Բ. Քարավանապետն ու ուղտապանները կատակով դիմավորեցին հյուծված ուղտավորին:
Ա. Դուրս գալ երկար սևամորուք ուխտավորի շտապեց հագուստով նեղ կիրճով քաղաքից մարդը: — Բ. Ուխտավորի երկար հագուստով սևամորուք մարդը շտապեց նեղ կիրճով քաղաքից դուրս գալ:

Ա բառախումբը իմաստ չէր արտահայտում, իսկ Բ բառախումբը իմաստ է արտահայտում:
Բ բառախումբը նախադասություն է:

296. Տրված տեքստում նախադասություններն աոանձնացրու:

Սպիտակ ագռավները բնության մեջ հազվագյուտ են: Նրանք շատ քիչ են պատահում, հենց դրանով են նրանք հետաքրքիր: Տասնութերորդ դարում Ռուսաստանի թագավոր Պետրոս Առաջինը պալատում մի սպիտակ ագռավ էր պահում՝ որպես հազվագյուտ երևույթ: Խոսքի մեջ «սպիտակ ագռավ» արտահայտությամբ բնորոշում են մյուսներից տարբերվող մարդկանց, հազվադեպ հանդիպող առարկաները: Առաջին անգամ դա հռոմեական մի բանաստեղծ՝ Յուվենալիուսն է գործածել:

299. Քանի ձևով կարող ես՝ տրված բառակապակցությունն ավելացրո՛ւ նախադասությանը:
            Նախապատրաստական աշխատանքը վերջացնելուց հետո սկսեց վերելքը:        (ծանր ու հոգնեցուցիչ)
Ծանր ու հոգնեցուցիչ նախապատրաստական աշխատանքը վերջացնելուց հետո սկսեց վերելքը:
Նախապատրաստական ծանր ու հոգնեցուցիչ աշխատանքը վերջացնելուց հետո սկսեց վերելքը:
Նախապատրաստական աշխատանքը վերջացնելուց հետո սկսեց ծանր ու հոգնեցուցիչ վերելքը:
Տուփից հանեցինք մետաղյա հին իրեր:(ծռմռված ու ժանգոտ)
Տուփից հանեցինք մետաղյա հին, ծռմռված ու ժանգոտված իրեր:
Տուփից հանեցինք ծռմռված ու ժանգոտ, մետաղյա հին իրեր:
Ծռմռված ու ժանգոտ տուփից հանեցինք մետաղյա հին իրեր:
Դահլիճ մտնողը մոռացած կլինի այսօրվա շքեղությունը: (տասը տարի հետո)
Տասը տարի հետո դահլիճ մտնողը մոռացած կլինի այսօրվա շքեղությունը:
Դահլիճ մտնողը տասը տարի հետո մոռացած կլինի այսօրվա շքեղությունը:
Աղջիկն ու տատը ննջում էին: (անսովոր աղմուկից հոգնած)
Աղջիկն ու տատը ննջում էին անսովոր աղմուկից հոգնած:
Աղջիկն ու տատը անսովոր աղմուկից հոգնած ննջում էին:
Անսովոր աղմուկից հոգնած աղջիկն ու տատը ննջում էին: 
Արևիկին խոստացած նվերն այսօր տալո՞ւ ես: (հանդեսի ժամանակ)
Արևիկին խոստացած նվերն այսօր տալո՞ւ ես հանդեսի ժամանակ:
Արևիկին խոստացած նվերն այսօր հանդեսի ժամանակ տալո՞ւ ես:
Արևիկին խոստացած նվերն այսօր տալո՞ւ ես:
Հանդեսի ժամանակ Արևիկին խոստացած նվերն այսօր տալո՞ւ ես:


Posted 06.12.2022 by duryanareg in category Մայրենի

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*