Մարտի 22

ՏՈ՛ՒՐ ՀԱ ՏՈ՛ՒՐ

Մարդ մը անընդհատ կ’աղօթէր Աստուծոյ ու կը խնդրէր.
-Աստուա՜ծ, գոնէ անգամ մըն ալ ինծի՛ տուր, ի՞նչ կ՚ ըլլայ։ Տո՜ւր, որպէսզի
քիչ մըն ալ ես մարդավարի* ապրիմ։Աստուծոյ հրեշտակներէն մէկուն խիղճը կը տանջէ։ Ան
կ’երթայ Բարձրեալին* քով ու կ’ըսէ.
-Տէ՜ր Աստուած, ոչ ոք խնդրանքով այդքան կ’աղօթէ Քեզի։ Մեղք է ան։
Անգամ մըն ալ այդ Մարդուն տուր։
-Ըսելիք չունիմ, կ’օգնեմ, կու տամ։ Բայց բազկաթոռին վրայ երկնցեր է ու
կ’ըսէ՝ տո՛ւր հա տո՛ւր։ Նման մէկուն ինչպէ՞ս տամ։ Անիրաւը գոնէ տեղէն
վեր ելլէր, գործ մը ընէր, ես ալ օգնէի՝ տայի…։

Մի մարդ անընդհատ աղոթում էր Աստծուն ու ասում.
-Աստվա՛ծ, գոնե մեկ անգամ էլ ինձ տուր ինչ կլինի: Տուր որպեսզի մի քիչ էլ ես մարդավարի ապրեմ:
Աստծո հրեշտակներից մեկի խիղճը տանջում է:
Գնում է բարձրյալի մոտ և ասում.
-Տեր Աստված, ոչ ոք այդքան խնդրանքով քեզ չի աղոթել: Մեղք է նա:
Մեկ անգամ էլ այդ մարդուն տուր:
-Ասելիք չունեմ, կոգնեմ, կտամ: Բայց բազկաթոռի վրա պարկել է ու ասում է տո՛ւր հա տո՛ւր:
Նման մեկին ինչպե՞ս տամ:
Անիրավը գոնե տեղից վեր կենար, գործ աներ, ես էլ օգնեի՝ տայի…:


Posted 22.03.2023 by duryanareg in category Մայրենի

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*