Մարտի 23

ԱԳԱՀ ՄԱՐԴԸ

Ագահ ու աչքը ծակ մարդ մը Աստուծմէ հետեւեալը կը խնդրէ.

-Տէ՛ր Աստուած, այնպէս ըրէ, որ ի՛նչ բանի որ դպչիմ՝ ոսկի դառնայ։Աստուած կը կատարէ անոր ուզածը։ Ագահը դանակ կ՚առնէ որ հաց կտրէ,
սակայն ո՛չ միայն դանակը ոսկի կը դառնայ, այլեւ՝ հացը։
Լեղապատառ*՝ կ’երթայ ջուր խմելու. գաւաթին հետ… ջուրն ալ ոսկի կը
դառնայ։ Ինչի որ դպչի՝ ոսկիի կը վերածուի։

-Վա՜յ, Աստուած իմ, այս ի՞նչ փորձանք բերիր գլխուս, չե՛մ ուզեր, ա՛լ ոսկի
չեմ ուզեր, միայն կը խնդրեմ, որ լաւութիւնդ ետ վերցնես…։
Աստուած ագահ մարդուն աղաչանք-պաղատանքին չ’արձագանգեր, եւ ան
ոսկիի մէջ թաղուած, այնքա՜ն անօթի-ծարաւ կը մնայ, որ քանի մը օրէն կը
մեռնի…։

Մի ագահ մարդ Աստծուց հետևյալն է խնդրում.
-Տե՛ր Աստված, այնպես արա, որ ի՛նչի դիպչեմ դառնա ոսկի:
Աստված կատարում է նրա ուզածը: Ագահը դանակ է գնում, որ հացը կտրի,
սակայն ո՛չ միայն դանակն է ոսկի դառնում, այլև հացը:
Արագ-արագ գնում է ջուր խմելու. բաժակի հետ… ջուրն էլ ոսկի է
դառնում: Ինչի որ դիպչում է, ոսկու է վերածվում:
-Վա՜յ, Աստված իմ, այս ի՞նչ փորձանք բերեցիր գլխիս, չե՛մ ուզում, է՛լ ոսկի
չեմ ուզում, միայն խնդրում եմ, որ լավությունդ հետ վերցնես…:
Աստված ագահ մարդու աղաչանք-խնդրանքին չի արձագանքում, և նա
ոսկու մեջ թաղված, այնքա՜ն է սոված-ծարավ մնում, որ մի քանի օրում
մեռնում է…:


Posted 23.03.2023 by duryanareg in category Մայրենի

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*