Մարտի 23

Ձոն ստուգատես/Գարնանամուտ

  1. Արամը մայրիկին նվիրեց սպիտակ ու  դեղին կակաչներից կազմված  ծաղկեփունջ։  Քանի՞ սպիտակ կակաչ  կար ծաղկեփնջում, եթե հայտնի է, որ դեղին կակաչները սպիտակներից 2 անգամ շատ էին, իսկ  բոլոր կակաչները միասին 33 հատ էին։
    11 սպիտակ կակաչ:
  2. Ծաղկեփնջում դեղին վարդերի քանակը 4 անգամ շատ էր սպիտակ վարդերի քանակից։ Քանի՞ դեղին վարդ կար ծաղկեփնջում, եթե ծաղկեփնջում վարդերի ընդհանուր քանակը 25 էր։
    20 դեղին վարդ:
  3. Աննան ու իր  փոքրիկ  քույրիկը  որոշեցին տատիկին    միասին  ծաղիկ   նվիրել։  Նրանք միասին  ունեին  3000  դրամ։   Որքա՞ն   գումար    ուներ  Աննան,  եթե    նա քույրիկից 5 անգամ շատ գումար ուներ։
    2500 դրամ
  4. Աշոտն ու եղբայրը    որոշեցին իրենց քույրիկին   միասին  ծաղիկ   նվիրել։  Նրանք միասին  ունեին  2400  դրամ։   Որքա՞ն   գումար    ուներ  Աշոտը,  եթե    նա    եղբորից  400 դրամ ավելի շատ գումար ուներ։
    1400 դրամ
  5. Զամբյուղում կար 10 կարմիր,   8  սպիտակ և 6 դեղին վարդ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ վարդ պետք է հանել զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ հանել ենք գոնե 1 կարմիր վարդ։
    8+6+1=15
  6. Զամբյուղում կար 6 կարմիր,   5  սպիտակ և 11 վարդագույն գերբերա։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գերբերա պետք է հանել զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ վերցրել ենք երեք տարբեր գույնի գերբերա։
    11+6+1=18
  7. Զամբյուղում  կար 10  կարմիր, 12 դեղին և 6 սպիտակ մեխակ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մեխակ  պետք է վերցնել զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ վերցրել ենք 2 տարբեր գույնի մեխակ։
    12+1=13
  8. Մարգագետնում 1800 ծաղիկների  2/9  մասը  կակաչներ էին։    Քանի՞ կակաչ  կար մարգագետենում։
    1800:9×2=400 կակաչ
  9. Նարեկն ու իր պապիկը  այգում միասին տնկեցին ծառեր։ Նրանք միասին քանի՞  ծառ տնկեցին, եթե նրանց  տնկած  ծառերի  քանակը կրկնապատկենք, արդյունքը  փոքրացնեք 5-ով, ապա կստանաք 3-ի հնգապատիկը։
    15+5:2=10
  10. Պարտեզում եղած նարգիզների քանակի կրկնապատիկից, եթե հանենք ամենափոքր երկնիշ թվի եռապատիկը, ապա կստանանք 10։ Քանի՞ նարգիզ կար պարտեզում։
    10+30:2=20
  11. Սիրելի սովորողներ, կազմեք   գարնան ու  գարնանային տոներին նվիրված   խաչբառ, ինչպես նաև խնդիրներ։  

Մարտի 8-ին Արամը մայրիկին նվիրեց գեղեցիկ ծաղկեփունջ, որում կային վարդեր ու կակաչներ: Վարդերը ծաղկեփնջի 1/3 մասն էին կազմում: Ընդհանուր ծաղկեփնջում 15 ծաղիկ կար: Քանի վարդ կար փնջում:

 

Եղբայրս ու ես միասին 5000 դրամ ունենք: Որոշել ենք ապրիլի 7-ին մայրիկիս նվեր գնել: Եթե դրամապանակն արժե 3000 դրամ, քանի՞ դրամանոց ծաղկեփունջ կկարողանանք գնել մեր մնացած գումարով:

 

Խաչբառ

  1. Եթե կոտորակի համարիչն ու հայտարարը նույնն են, ի՞նչ թվի է հավասար դա:
  2. Ես ունեմ 1600 դրամ, իսկ եղբայրս ինձնից 1/2 անգամ քիչ գումար: Որքան գումար ունի եղբայրս:
  3. Ամենափոքր քառանիշ թվի 1/2 մասը:
  4. Պարկում կան 9 կապույտ, 10 դեղին, 5 կարմիր գնդակներ: Առանց նայելու ամենաքիչը քանի գնդակ պետք է հանել, որ վստահ լինենք, ուր 3 գույներից էլ կա:
  5. Ո՞րն է 90 թվի 1/3 մասը:
  6. Ամենափոքր քառանիշ թվի և 700-ի տարբերությունը:
  7. Ամենափոքր բնական թիվը:
  8. Ամենափոքր եռանիշ թվի քառապատիկը:

1.8000-ի 1/2 մասը:

2. Ի՞նչ թիվ կստացվի, եթե 300-ը կրկնապատկենք:

3. Ի՞նչ կստացվի, եթե ամենափոքր եռանիշ թիվը քառապատկենք:

4. Կրճատեք 10/2 կոտորակը:

5. Ինչի՞ է հավասար 2500 : 1/2:


Posted 23.03.2023 by duryanareg in category Մաթեմատիկա

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*