Հունվարի 13

Kahoot-ի հետազոտություն

Kahoot!-ը հարթակ է, որը թույլ է տալիս․

  • ստեղծել վիկտորինաներ/հարցաշարեր/թեստեր խաղային ձևաչափով։
  • գործածել խաղերը դասարանում կամ օնլայն։
  • մասնակիցների մասնակցությունը ապահովել PIN-ով։
  • ուսումնասիրել կամ արագ կրկնել նյութը։

Kahoot կիրառելի է գրեթե բոլոր առարկաների դեպքում, այդ պատճառով այն հատկապես հարմար է այն դասարանների համար, որտեղ անհրաժեշտ է գիտելիքներ արագ վերանայել, խաղային մոտեցմամբ ստուգել ուսուցման արդյունքները։

Ինչպես առավելագույնս արդյունավետ օգտագործել հարթակը

  • Նախապես պատրաստել հարցերը ըստ թեմայի։
  • Օգտագործել ժամանակաչափ (timer)՝ պատասխանները արագ ստուգելու համար։
  • Խաղերին միացնող PIN-ները հեշտ տրամադրել՝ QR-կոդով կամ ցուցադրելով էկրանին
  • Խաղը երկրորդ անգամ փորձարկել՝ քննարկումներով։

Գրանցվելու քայլերը՝

Բացեք կայքը և սեղմեք Sign up (FREE)։

Ընտրեք ձեր դերը՝ Student (ուսանող), Teacher (ուսուցիչ), Personal (անձնական) կամ Professional (մասնագիտական)։

Տվյալներ մուտքագրեք՝ էլ․ փոստ, անուն կամ գրանցվեք արագ՝ Google, Microsoft կամ Apple հաշիվներով։

Ստացեք հաստատման նամակը ձեր էլ-փոստում և հաստատեք այն (կամ օգտագործեք արագ գրանցումը)՝ հաշիվը ակտիվացնելու համար։

Անհրաժեշտ չէ հաշիվ՝ խաղին մասնակցելու համար։ Խաղին միանալու համար պարզապես պետք է երկրորդ կայքում մուտքագրել խաղի PIN-ը։

Գրանցման եւ Kahoot-ի սկզբնական քայլերի տեսանյութերը՝

Անվճար (FREE)

  • Հաշիվ ստանալ կարելի և անվճար տարբերակում
  • Խաղերի ստեղծում
  • Խաղերին միացում՝ առանց հաշվի (պարզապես PIN մուտքագրելով)։
  • Flashcards, սովորելու ռեժիմներ կշռել՝ անվճար հավելվածով։

Սահմանափակումներ․

  • Մինչև 10 մասնակցի մաժամանակյա միացում
  • Պերմիում հարցերի տեսակներ, հաշվետվություններ կամ ավելի մեծ խմբերի աջակցություն՝ վճարովի տարբերակում։

Վճարովի տարբերակներ (Premium plans)

  • Կայքում կան վճարովի բաժանորդագրություններ՝ ուսուցիչների, կրթական հաստատությունների կամ բիզնես օգտագործողների համար։
  • Մենք տեսնում ենք օրինակ՝ Kahoot!+ Bronze, Silver, Gold, One և այլն՝ տարբեր հնարավորություններով՝ մեծ թվով մասնակցողներ, հարցերի տեսակի ավելացում, հաշվետվություններ, պրեմիում գրադարաններ և այլն։
Դրական կողմեր Բացասական կողմեր
Խաղային մոտեցում՝ ուսման ներգրավվածություն բարձրացնելու համար Տեխնիկական պահանջներ (ինտերնետ, սարքեր)
Կարող եք արագ ստուգել գիտելիքները Խորը ուսուցման փոխարեն կարող է լինել վերանայման գործիք
Աշակերտների ակտիվ մասնակցություն Վճարովի ֆունկցիաները կարող են սահմանափակումներ ունենալ
Անվճար տարբերակում հնարավոր է խաղեր ստեղծել և խաղալ Բացասական կողմ՝ կարող է սովորողներին միայն խաղով հետաքրքրել, ոչ թե գիտելիքով

 


Posted 13.01.2026 by duryanareg in category Դիջիթեք, Ընտրությամբ գործունեություն