Մայիսի 20

Անցնող տարվա ձեռքբերումներս


Շուտով ես կավարտեմ երկրորդ դասարանը: Այս ուսումնական տարին ինձ համար շատ կարևոր էր, որովհետև ես համար 88 դպրոցից տեղափոխվեցի Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, որտեղ պետք է հաղթահարեի նորեկ լինելու փորձությունը: Այստեղ ինձ շատ ջերմորեն ընդունեցին և՛ դասընկերներս, և՛ դասղեկս, ու ես շատ հեշտությամբ կարողացա հարմարվել նոր միջավայրին ու մարդկանց:
Իհարկե նոր դասընկերներս այս տարվա իմ ամենամեծ ձեռքբերումներն են, բայց ես այս դպրոցում սովորեցի նաև սիրել ուսուցիչներիս ու նրանց դասավանդած առարկաները: Նրանց վերաբերմունքի եւ մեթոդների շնորհիվ դասերն ինձ համար այլեւս ձանձրալի և դժվար չեն: Continue reading