Ապրիլի 18

Ճամփորդություն դեպի Էջմիածին. Ռուբեն Սևակի թանգարան և Ալեք և Մարի Մանուկյանների գանձատուն

Մենք այսօր ընկեր Դիանայի և ընկեր Վարդուհու հետ գնացինք էջմիածին: Ճամփորդության առաջին կանգառը Մայր աթոռ սուրբ էջմիածինն էր: Եկեղեցում մոմ վառելուց ու գեղեցիկ բակում զբոսնելուց հետո մտանք Ռուբեն Սևակի թանգարան: Continue reading

Մարտի 14

Ճամփորդություն դեպի Էրեբունի թանգարան


Մենք այսօր գնացինք Էրեբունու թանգարան ընկեր Դիանայի և ընկեր Շուշանի հետ: Երբ հասանք, առաջինը տեսանք Արգիշտի 1-ինի արձանը, որը տեղադրված է  թանգարանի մոտ, որովհետև նա է հիմնադրել Էրեբունի բերդաքաղաքը Ք. ա. 782 թ.:

Հետո մտանք ներս և բարձրացանք վերև. այնտեղ զբոսավարը պատին կախված քարտեզի միջոցով մեզ ծանոթացրեց Վանի թագավորության սահմաններին: Continue reading

Հունվարի 25

Ճամփորդություն դեպի Պլանետարիում


Այսօր մեր ջոկատով՝ ընկեր Նվարդի հետ գնացինք Պլանետարիում: Մեզ միացան ընկեր Մովսեսն ու իր ջոկատը: Քանի որ շատ շուտ էինք հասել՝ մի քիչ զբոսնեցինք Անգլիական այգում, և երբ որ դուռը բացեցին՝ մտանք ներս: Continue reading

Հունվարի 21

Ճամփորդություն դեպի Գյումրի

Ձմեռային ճամբարի երկրորդ շաբաթվա վերջին օրը՝ հունվարի 19-ին մենք գնացինք Գյումրի՝ ընկեր Նվարդի և ընկեր Անահիտի հետ: Օրը սկսվեց շատ առավոտյան. 7:45 մենք արդեն երկաթուղային կայարանում էինք. այս անգամ մենք որոշել էինք Գյումրի գնալ գնացքով և դա ավելի հետաքրքիր էր:

Continue reading

Դեկտեմբերի 5

Ճամփորդություն դեպի Արգիշտիխինիլի բերդաքաղաք

Դեկտեմբերի 2-ին միջին դպրոցի սովորողներով ընկեր Մարիամի, ընկեր Էմիլյայի և ընկեր Արմանի հետ գնացինք Արգիշտիխինիլի ամրոց: Այն գտնվում է Դավթի բլրի վրա։ Բլուրը շատ բարձր չէր մեր մեքենան սպասեց ներքևում, իսկ մենք բարձրացանք ոտքով: Չնայած հնէաբանները այդտեղ պեղումներ կատարել են, բայց ասում են, որ դեռ  չբացահայտված շա՜տ գանձեր և պատմական իրեր  են մնացել տարածքում: Continue reading

Նոյեմբերի 3

Ճամփորդություն դեպի Հայաստանի պատմության թանգարան

 

Այս ուսումնական տարվա իմ առաջին ճամփորդությունը. նոյեբերի 2-ին մենք դասարանով մեր պատմության ուսուցչուհու՝ ընկեր Դիանայի հետ գնացինք Հայաստանի պատմության թանգարան: Այն գտնվում է Երևանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում: Մեր այցի նպատակն էր նոր գիտելիքներ ստանալը, մեր պատմությունը ճանաչելը: Մեզ դիմավորեց գիդը՝ զբոսավարը և պատմեց, թե ինչեր են պահվում պատմության թանգարանում, որ առարկան ինչ պատմություն ունի, հին ժամանակներում ոնց են մարդկանց հուղարկավորել և այլն: Continue reading

Սեպտեմբերի 4

«Ուսումնական Ամառ նախագծի ամփոփում»

Այս ամառ ես շատ եմ ճամփորդել, բայց միայն Հայաստանում: Ամենասպասված ճամփորդությունը՝ դեպի Եգիպտոս դեռ առջևում է:

Հայաստանում ճամփորդել ես նույնպես շատ եմ սիրում:

Continue reading

Հունիսի 5

Ճամփորդություն դեպի Հրազդանի կիրճ տեղեկություններ

Երևանը Հրազդան գետի ափամերձ քաղաքներից մեկն է, որը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից, ինչի մասին վկայություն են գետի կիրճում հայտնաբերված քարայրները՝ հնագույն մարդկանց պատկանող աշխատանքային գործիքներով և այլ գտածոներով: Հրազդան կամ Զանգու (ուրարտերեն՝ Իլդարունի) գետը Արաքսի ձախ վտակն է, որը սկիզբ է առնում Սևանա լճից: Continue reading