Հունվարի 23

Ճափորդություն դեպի Մ. Սարյանի տուն թանգարան

Մենք այսօր այցելեցինք հանրահայտ նկարիչ Մարտիրոս Սարյանի տուն թանգարան: Մենք երբ հասանք, մի քիչ զբոսնեցինք թանգարանի շուրջ և մտանք ներս: Ներսում ամեն ինչ շատ գեղեցիկ էր ու տպավորիչ:  Սարյանի նկարները և իրերը տեսնելուց հետո մենք հավաքեցինք փազլներ, որոնք Սարյանի նկարներից որևէ  մեկն էր: Ճամփորդությունից հետո նկարեցինք նատրիումորդ: Մենք լուծել ենք նաև գունային խաղերի  վերաբերյալ մաթեմատիկակն խնդիրներ:  Խնդիրները տես այստեղ:

Շատ հետաքրքիր էր մեր ճամփորդությունը:

Մեջբերումներ Սարյանից

Aquote1.png Ես չգիտեմ՝ երբ է ծնվել իմ մեջ նկարիչը։ Հնարավոր է այն օրերին, երբ ես լսում էի իմ ծնողների պատմությունները մեր լեռնային կախարդական ծննդավայրի մասին, երբ մանկիկ հասակում վազվզում էի տան շրջակայքով, ուրախանում բազմերանգ թիթեռներով և միջատներով։ Գույն, լույս, երազանք. ահա այն, ինչ ես երազել եմ։ Aquote2.png
Aquote1.png Հողը մի կենդանի էակ է, նա ունի իր հոգին։ Առանց հայրենիքի, առանց հարազատ հողի հետ սերտ կապի, մարդ չի կարող գտնել իրեն, իր հոգին… Aquote2.png
Aquote1.png Ես համոզված եմ, որ առանց հողի արվեստագետ չի եղել։ Հողի սիրտը գտնվում է մարդու սրտի մեջ։ Ամեն ինչ սրտից է բխում, ամեն ինչ սրտով է սկսվում։ Իմ խորհուրդ խորինը եղել է իմ սերը դեպի մայր հողն ու ժողովուրդը։ Այդ սերը ես արտահայտել եմ արվեստով, որն իմ հոգին է։ Ուրիշ հավատ ու սեր ես չեմ ունեցել։Սիրել եմ, անկեղծ եմ սիրել, ինձ եմ տեսել իմ նկարների մեջ։ Իմ տան դուռը միշտ բաց է եղել ու միշտ բաց կլինի, ես էլ եմ միշտ բաց եղել իմ նկարների պես։ Aquote2.png

Մեջբերումներ Սարյանի մասին

Aquote1.png Սարյանը գիտակցաբար և խոր հասկացությամբ մոտեցավ արվեստին։ Տարիների համառ աշխատանքի օգնությամբ նա սովորեց Հայաստանի և Հարավի գույները և գծերկ և հատկապես մեր նախնիների անգին ժառանգությունը… ահա այս փաստերով նա ստեղծեց իր արվեստը՝ ամբողջությամբ ազգային։

 

 

 


Posted 23.01.2023 by duryanareg in category Ձմեռային ճամբար, Ճամփորդություն

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*