Մայիսի 9

Սննդառություն և մարսողություն.Շնչառություն

Կենդանի օրգանիզմների բնութագրական հատկանիշներից է սննդառությունը:

Սննդառությունը կենդանի օրգանիզմի կողմից տարբեր նյութերի կլանումն է սեփական գոյությունն ապահովելու նպատակով:
Արտաքին միջավայրից կլանված մարմինները և նյութերը, որոնք պահպանում են օրգանիզմի կենսագործունեությունը համարվում են սնունդ: Continue reading

Մայիսի 2

Բջիջ. Բջջի քիմիական բաղադրությունը. Բջջի կառուցվածքը. Հյուսվածնքեր

Միմյանցից խիստ տարբերվող այնպիսի օրգանիզմներ, ինչպիսիք են՝ բակտերիաները, բույսերը, սնկերը, կենդանիները, այդ թվում նաև մարդը, ունեն միևնույն կառուցվածքային միավորը: Այդ տարրական կառուցվածքային միավորը, որից կազմված են բոլոր օրգանիզմները կոչվում է բջիջ: Continue reading

Ապրիլի 25

Ամփոփիչ աշխատանք. Բնագիտություն

  1. Ի՞նպես է առաջանում կայծակը: Ի՞նչ է որոտը:
    Կայծակը առաջանում է, երբ լիցքերի քանակությունը մեծանում է և ամպից որոշ էլեկտրոններ օդով հասնում են Երկիր՝ ստեղծելով անցուղի մնացած լիցքավորված մասնիկների համար։ Օդի արագ ընդարձակման հետևանքով առաջանում է նաև հարվածային ալիք, և մենք լսում ենք որոտը:
  2. Ի՞նչ է շանթարգելը, և ինպե՞ս է այն շինությունները պաշտպանում կայծակի հարվածից:
    Շենքերը կայծակի հարվածից պաշտպանում են հատուկ սարքերի՝ շանթարգելների օգնությամբ: Շանթարգելը մետաղյա ձող է, որն ամրացվում է շինության պատի երկայնքով։ Ձողի վերին սրածայր մասը  պաշտպանվող շենքից պետք է բարձր լինի, ստորին մասը հողակցված։ Continue reading
Ապրիլի 24

Լույսը և գույնը բնության մեջ. Ծիածան

Բոլոր մարմինները լուսավորվում են Արեգակի կամ այսպես ասած սպիտակ լույսով:

Ինչպե՞ս են առաջանում գույները:

Բազմաթիվ փորձերի արդյունքում պարզվել է այդ երևույթի պատճառը:

Սպիտակ լույսի նեղ փունջը պրիզմայով անցնելիս բեկվում է, և էկրանի վրա առաջանում են իրար հաջորդող տարբեր գույնի շերտեր: Այդ պատկերն ընդունված է անվանել լույսի սպեկտր: Continue reading

Ապրիլի 11

Աչք և տեսողություն. Տեսողության հիգենա

Մարդիկ և կենդանիները շրջակա միջավայրի մասին ամենաշատ տեղեկությունը ստանում են տեսողության միջոցով: Տեսողությունն օգնում է մարդուն տարբերել մարմինների ձևըչափերըգույնը, իմանալ` հեռու, թե՞ մոտիկ են գտնվում դրանք, շարժվում, թե՞ անշարժ են:

Տեսողությունն իրականացվում է տեսողական օրգանի՝ աչքի միջոցով: Մարդու աչքը շատ նուրբ և բարդ օրգան է և ունի նկարում պատկերված տեսքը:

глаз.png

Continue reading

Ապրիլի 3

Լույսի բեկումը, ոսպնյակներ

Եթե լույսն ընկնում է երկու թափանցիկ միջավայրերը բաժանող սահմանին, ապա լույսի մի մասն անդրադառնում է այդ սահմանից, իսկ մյուս մասն անցնում է երկրորդ միջավայր: Փորձը ցույց է տալիս, որ մի միջավայրից մյուսն անցնելիս լույսը փոխում է իր տարածման ուղղությունը: Continue reading

Մարտի 20

Լուսնի անդրադարձումը. Հայլիներ

Լույսի աղբյուրները տեսանելի են նրանց արձակած լույսի շնորհիվ։

Այն մարմինները, որոնք լույս չեն արձակում, սակայն տեսանելի են, քանի որ անդրադարձնում են լույսի աղբյուրներից իրենց վրա ընկած լույսը՝ հանդիսանում են լույսի երկրորդային աղբյուրներ։ Continue reading

Մարտի 13

Հաստատուն մագնիսներ Լույսի աղբյուրներ, լույսի ուղղագիծ տարածում, Արեգակի և լուսնի խավարումներ

Հաստատուն մագնիսներ

Մագնիսները, էլեկտրականացած մարմինների նման կարող են փոխազդել։ Դրանք փոխազդում են իրենց շուրջ գոյություն ունեցող մագնիսական դաշտերի միջոցով։ Մի մագնիսի մագնիսական դաշտն ազդում է մյուս մագնիսի վրա։ Continue reading

Մարտի 6

Էլեկտրական հոսանք,Կայծակ

Էլեկտրական հոսանք

Էլեկտրական լիցքերը կարող են տեղաշարժվել, հաղորդվել, առաջացնելով  էլեկտրական հոսանք: Ըստ իրենց լիցք հաղորդելու հատկության, նյութերը բաժանվում են հաղորդիչների և մեկուսիչների:
Էլեկտրականության հաղորդիչներ են. մետաղները, գրաֆիտը, մարդու և կենդանիների մարմինները, խոնավ հողը և այլն։
Ոչ հաղորդիչներ կամ մեկուսիչներ են. ապակին, չոր փայտը, ռետինը, մարմարը և այլն։ Continue reading