Ապրիլի 25

Ամփոփիչ աշխատանք. Բնագիտություն

  1. Ի՞նպես է առաջանում կայծակը: Ի՞նչ է որոտը:
    Կայծակը առաջանում է, երբ լիցքերի քանակությունը մեծանում է և ամպից որոշ էլեկտրոններ օդով հասնում են Երկիր՝ ստեղծելով անցուղի մնացած լիցքավորված մասնիկների համար։ Օդի արագ ընդարձակման հետևանքով առաջանում է նաև հարվածային ալիք, և մենք լսում ենք որոտը:
  2. Ի՞նչ է շանթարգելը, և ինպե՞ս է այն շինությունները պաշտպանում կայծակի հարվածից:
    Շենքերը կայծակի հարվածից պաշտպանում են հատուկ սարքերի՝ շանթարգելների օգնությամբ: Շանթարգելը մետաղյա ձող է, որն ամրացվում է շինության պատի երկայնքով։ Ձողի վերին սրածայր մասը  պաշտպանվող շենքից պետք է բարձր լինի, ստորին մասը հողակցված։
  3. Կայծակի ժամանակ ինչպե՞ս պետք է վարվեք, եթե հայտվել եք բաց տարածքում:
    Եթե հայտնվել ենք բաց տարածքում, ապա չպետք է պառկենք գետնին, պետք է արագ հեռանանք կամ կքանստենք ցածրադիր տեղու:մ: Չպետք է թաքնվել բարձր ծառի տակ, չպետք է ձեռք տալ մետաղե առարկաներին:
  4. Ո՞ր մարմին է կոչվում հաստատուն մագնիս:
    Այն մարմինները, որոնք երկար ժամանակ պահպանում են իրենց մագնիսական հատկությունները, կոչվում են հաստատուն մագնիսներ:
  5. Մագնիսի ո՞ր մասերն են անվանում բևեռներ:
    Մագնիսի այն մասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն առավել ուժեղ է, անվանում են մագնիսական բևեռներ։
  6. Ի՞նչ է կողմնացույցը, և ինչո՞վ է պայմանավորված նրա աշխատանքը:
    Կողմնացույցը՝ դա տեղանքում կողմնորոշվելու սարք է: Կողմնացույցի մագնիսական սլաքը փոքր, հաստատուն մագնիս է, որը կողմնացույցի հիմնական մասն է։
    Կողմնացույցի աշխատանքը պայմանավորված է նրանով, որ Երկիրը նույնպես մագնիս է՝ իր մագնիսական բևեռներով և մագնիսական դաշտով։ Կողմնացույցի սլաքիհյուսիսայինբևեռը ձգվում է Երկրի մագնիսականհարավայինբևեռի կողմից՝ որպես տարանուն բևեռներ և ուղղվում դեպի այն։ Նույն պատճառով կողմնացույցի սլաքի հարավայինբևեռը ուղղվում է Երկրի մագնիսական հյուսիսային բևեռի կողմը։
  7. Ձեզ հայտնի ո՞ր բնագավառներում են օգտագործվում մագնիսները:
    Մագնիսներ օգտագործվում են բժշկության, շինարարության, ֆիզիկայի և տեխնիկայի բնագավառներում:
  8.  Ե՞րբ է լույսը բեկվում: Ինչո՞վ է լույսի բեկումը տարբերվում անդրադարձումից:
    Լույսը բեկվում է, երբ այն ընկնում է երկու թափանցիկ միջավայրերը բաժանող սահմանին: Լույսի բեկումը ճառագայթի ուղղության փոփոխությունն է մի միջավայրից մյուսին անցնելիս, իսկ անդրադարձման ժամանակ լույսը, հասնելով երկու տարբեր միջավայրերի բաժանման սահմանին, փոխում է իր տարածման ուղղությունը՝ ամբողջությամբ կամ մասամբ մնալով նույն միջավայրում։
  9. Ի՞նչ է ոսպնյակը:
    Ոսպնյակները գնդային մակերևույթներով սահմանափակված ապակենման մարմիններ են:
  10. Ո՞ր կետն է կոչվում ոսպնյակի կիզակետ:
    Երբ լույսի զուգահեռ ճառագայթներն ընկնում են հավաքող ոսպնյակի վրա, դրանից անցնելուց հետո հավաքվում են մի կետում: Այդ կետը կոչվում է ոսպնյակի կիզակետ:
  11. Ի՞նչ օրենքով է կատարվում լույսի անդրադարձումը։
    Լույսը լավ են անդրադարձնում հայելային, ողորկ մակերևույթները։ Հայելիները լույսն անդրադարձնում են անդրադարձման օրենքով։
  12. Նշի՛ր հայելիների տեսակները:
    Հայելիները լինում են հարթ, ուռուցիկ և գոգավոր:
  13. Ո՞ր անկյուն է կոչվում անդրադարձման անկյուն։
    Անդրադարձած ճառագայթի և հայելու մակերևույթին տարված ուղղահայացի կազմած անկյունը կոչվում է անդրադարձման անկյուն:
  14. Ո՞րքան է նորմալ աչքի լավագույն տեսողության հեռավորությունը։
    Նորմալ աչքի լավագույն տեսողության հեռավորությունը մոտ 25 սմ է:
  15. Թվարկե՛ք մարդու աչքի մասերը և նշե՛ք դրանց նշանակությունը։
    Մարդու աչքի մասերն են եղջերաթաղանթ, ծիածանաթաղանթ, բիբ, ակնաբյուրեղ, ակնապատյան, ցանցաթաղանթ, տեսողական նյարդ, ապակենման մարմին:Որևէ մարմնից լույսն ընկնելով աչքի մեջ՝ բեկվում է եղջերաթաղանթի, ակնաբյուրեղի ու ապակենման մարմնի կողմից և ընկնում ցանցաթաղանթի վրա: Ցանցաթաղանթի վրա առաջանում է առարկայի փոքրացած, իրական, շրջված պատկերը: Ցանցաթաղանթում առաջացած գրգիռը հաղորդվում է գլխուղեղին, և առաջանում է տեսողական զգացողություն: Իսկ բիբը աչք մտնող լույսի քանակը կարգավորելու համար է, փոխելով բիբի բացվածքը, փոխվում է աչք մտնող լույսը:


Posted 25.04.2024 by duryanareg in category Բնագիտություն 6

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*