Փետրվարի 18

Սևաբերդի մասին

Ճամփորդություն դեպի Սևաբերդ

օրը՝ փետրվարի 23

Մեկնում՝ ժամը 11:00

Վերադարձ՝ 15:00


Եղանակ

Անհրաժեշտ
 իրեր
ուսապարկ
տաք հագուստ/փոխնորդ տաբատ, գուլպա/
ձեռնոց, շարֆ
սահնակ, ձնագնդի սարքելու մկրատ, դահուկ
բրդուճներ, թերմոսով թեյ
ախտահանիչ միջոց
թաց և չոր անձեռոցիկներ
անհատական դեղատուփիկ/սանտավիկ, պերեկիս, բամբակ, անհատական ալերգիայի բժշկի ցուցումով հաբ/

Տեղադրություն

Սևաբերդ գյուղը գտնվում է Կոտայքի մարզում՝ Աբովյան քաղաքից 14,6 կմ արևելք: Ծովի մակերևույթից բարձր է 2035-2080 մ։ Սևաբերդը սամանակից է Զովաշեն, Զառ, Գեղաշեն համայնքներին, իսկ արևելքից` Գեղամա լեռների ալպիական մարգագետիններին։ 

Բնակչություն

Գյուղը զուտ հայաբնակ է եղել միչև 1604 թվականը: Որոշ ժամանակ անց հայաթափվել է և բնակեցվել թյուրքական ծագմամբ իսլամադավան խաշնարած ցեղերով։ 1949 թ․ 29 ադրբեջանցի ընտանիք հեռացել են գյուղից։ Հիմա գյուղի բնակչությունը կազմված է հայերից և եզդիներից։ 2020 թ․ տվյալներով Սևաբերդում ապրում է 220 մարդ։

Գյուղի հայկական անվանում

1604 թ․ տեղի ունեցած բնիկների անվերադարձ բռնագաղթի հետևանքով ցավոք մոռացության է մատնվել գյուղի հնագույն անվանումը։ Գյուղին մոտ գտնվող ամրոցի հյուսիսային որմի մռայլ գույներից տպավորված (բերդի այս որմը տարվա ընթացքում ամենաքիչն է լուսավորվում), գյուղը կոչել են Ղարաղալա, որը թարգմանաբար նշանակում է  սև բերդ: 1948 թ. գյուղը պաշտոնապես անվանվել է Սևաբերդ։

Պատմություն

Գյուղում գտնվող պատմական հուշարձանները փաստում են, որ բնակավայրը գոյություն է ունեցել ոչ թե դարեր, այլ նույնիսկ հազարամյակներ առաջ։ Գյուղին հարավ-արևմուտքից կից պաշտպանական հզոր համակարգը նախաուրարտական ժամանակաշրջանից ավանդված եզակի հուշարձան է, իսկ եկեղեցու և գերեզմանոցի մնացորդներն էլ վկայում են միջնադարում զարգացած գյուղի ծաղկուն վիճակի մասին։ Գյուղի տարածքում պահպանվել է 3 դամբարանադաշտ՝ Ք. ա. 3-1 հազարամյակների։

Տնտեսություն

Գյուղը շրջապատված է հյութալի արոտավայրերով, որը նպաստում է անասնապահության զարգացմանը։ Գյուղի միջով անցնող փոքր գետակը թափվում է արհեստական ջրամբարը։ Գետակը ամռան վերջին և աշնանը ցամաքում է։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ։ Պահում են կով, ձի, ոչխար, այծ, իսկ թռչուններից՝ հավ։ Բնակչությունը զբաղվում է հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Ցանքատարածքներում աճում է ցորեն, գարի, հաճար։

Գյուղն ունի զբոսաշրջային մեծ ներուժ: Սևաբերդի հարավարևմտյան լանջին է գտնվում Ղարաղալա կամ Սևաբերդ ամրոցը: Թվագրվում է մ.թ.ա․ 3-2 հազարամյակից մինչև վաղ միջնադարի։ Ունի 4 մ լայնություն, առանց շաղախի և անմշակ քարով հզոր շրջապարիսպ, որի կենտրոնում տեղադրված է միջնաբերդը։


Posted 18.02.2023 by duryanareg in category Հայրենագետի ակումբ

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*