Հայաստանը և օսմանա-սեֆյան պատերազմները (XVI դ. և XVII դ. առաջին կեսին)
Հայոց պատմության XV դարն ավարտվում է իսլամ դավանող նոր ուժերի ասպարեզ գալով `Օսմանյան կայսրության ու Սեֆյան Պարսկաստանի: Հայաստանը պատերազմի դաշտ դարձավ այս երկու տերությունների միջև: Նրանք պայքարում էին տարածաշրջանային գերակայության համար: Հակամարտությունը շեշտված տնտեսական պատճառ ուներ. երկու կողմերն էլ ցանկանում էին իրենց ձեռքը գցել Հարավային և Արևելյան Ասիայից եկող ցամաքային առևտրական ճանապարհները, որոնք հսկայական եկամտի աղբյուր էին: Շահագործվում էին նաև կրոնական հակասությունները. պարսկական վերնախավը դավանում էր իսլամի շիա, իսկ օսմանյանը սուննի: Continue reading

