Փետրվարի 16

Քայլքով դեպի Հարավային դպրոց

Մենք հարենագիտության ակումբով Արևմտյան դպրոցից գնացքի գծերով քայլելով գնացինք Հարավային դպրոց: Այդ ճանապարհը շատ հետաքրքիր էր: Ընկեր Սոնան մեզ ցույց տվեց, որ այդ ճանապարհը մեզ կապում է Աշտարակ քաղաքի հետ: Նաև ասաց, որ այդ տարածքից երևում են մի քանի լեռներ՝ Հայաստանի ամենաբարձր լեռը՝ Արագածը, Արարատը և Արա լեռը:

Հետո շարունակեցինք քայլել, գնացինք պոնչիկանոց՝ պոնչիկ վայելելու, ու վերադարձանք մեր դպրոց:

տեսաանյութը՝ Յանա Բաղդասարյանի

Փետրվարի 16

Տեառնընդառաջի ծես

Երեկ մենք տոնեցինք Տրնդեզը: Սա տոն է, որը Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է փետրվարի 14-ին՝ Հիսուս Քրիստոսի ծնունդից (հունվարի 6) քառասուն օր հետո։ Տեառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ», տարածված է նաև Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես, որոնք ծագել են «Տերն ընդ ձեզ» անվանումից։ Continue reading