Սեպտեմբերի 26

Ճամփորդություն դեպի Բջնի․ լուսանկարներ

Օրերս մենք դասարանով շատ հետաքրքիր ճամփորդություն կատարեցինք դեպի Բջնի, որի մասին ուզում եմ պատմել բոլորին։ Բջնին գտնվում է Կոտայքի մարզում, այն Երեւանին շատ մոտ է։ Մենք ամբողջ ճանապարհին դասարանով երգում էինք Կոմիտասի երգերը, այդ պատճառով չզգացինք, թե ինչպես տեղ հասանք։
Բջնիում Երեւանի նման շոգ չէր, օդը շատ մաքուր էր։ Մենք եղանք Սուրբ Աստվածածին եկեղեցում, որտեղ Կոմիտասի ծննդյան առիթով երգեցինք Կոմիտասի «Առավոտ լուսո»-ն եւ «Հայր մեր»-ը։
Եկեղեցու մոտ մեզ պատմեցին, թե այն երբ է կառուցվել եւ ում կողմից։ Հետո մենք Բջնի գյուղի միջով քայլեցինք դեպի Բջնի բերդ-ամրոց։ Այնտեղ մեզ պատմեցին, որ այդ բերդը ժամանակին պաշտպանել է Անի մայրաքաղաքը հարձակումներից։ Ես իմացա նաեւ, որ մոտակայքում գետնի տակ մի թունել կա, որը օգնել է, որ թշնամու հարձակման ժամանակ գյուղի բնակիչները այդ թունելով հասնեն բերդ եւ այնտեղ պաշտպանվեն։
Մեր ճամփորդության ավարտին մենք տարածքով անցնող Հրազդան գետի մոտ վայելեցինք բնությունը, գետում լողացող բադերին եւ վերադարձանք դպրոց։


Posted 26.09.2020 by duryanareg in category Ճամփորդություն

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*