30․11․ 2020
1․ Ո՞րն է ամենափոքր միանիշ թիվը, իսկ ո՞րը ամենամեծը։
1; 9
2. Հաշվիր բոլոր միանիշ թվերի քանակը։
0; 1; 2; 3; 4; 5; 6; 7; 8; 9 Continue reading
Մեր տոհմածառը (1870-2020)
Հայրիկիս եւ պապիկիս օգնությամբ նկարել ենք մեր տոհմածառը։
Պապիս պապը Բեգլարն է։ Նա ունեցել է 7 երեխա՝ Մայա, Վարթոկ, Արմեն, Համբարձում, Մակիչ, Վասիլ, Ղազար։
Պապիս հայրը Վասիլն է։ Նա ունի 6 երեխա՝ Վալերիկ, Էլմիրա, Սուրեն, Արմեն, Յուրիկ, Վիկտոր։
Իմ պապը Վալերն է։ Նա ունի 4 երեխա՝ Վիկտոր, Շողիկ, Լիաննա, Տաթեւ։
Իմ հայրը Վիկտորն է։ Ես ունեմ մեկ եղբայր՝ Արենը։
․․․

Հոգատար եղիր՝ հատկապես զինվորների հանդեպ
Նոյեմբերի 27-ին մենք ցուցահանդես վաճառք էինք կազմակերպել: «Հոգատարություն» ուսումնական բաց նախագծի շրջանակում Արևմտյան դպրոցի 3-րդ դասարանի սովորողներով պատրաստեցինք համեղ բրդուճներ և մրգային աղցաններ ու վաճառեցինք։ Վաճառքից գոյացած ողջ հասույթը՝ 21230 դրամ, փոխանցեցինք «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»: Այս միջոցառումը կազմակերպվել է մեր դպրոցի բոլոր մասնաճյուղերում։
Հացթխիկի ծես՝ արցախցիների հետ միասին
Կավից պատրաստում ենք կախազարդեր
Կենդանիների խմբերի անվանումներ
ձիերի խումբ — երամակ, ջոկ
թռչունների խումբ — երամ
գայլերի խումբ — ոհմակ
կովեր խումբ — նախիր
ոչխարների խումբ — հոտ, գիհ, սուրու, օդիք
ձկների խումբ — վտառ, նքողակ
մեղուների խումբ — պարս
խոզերի խումբ — բոլուկ
վագրերի խումբ — ճահուկ
այծերի խումբ — հորան
առյուծների խումբ — փրայդ Continue reading
Կաքավ․ հարցեր և առաջադրանքներ
Մշակումը՝ Արուսյակ Սահակյանի
Խռպոտ ձայն ունեցող ու ականջ չունեցող թռչունները չէին սիրում կարմիր կտուցով ու կարմիր տոտիկներով Կաքավին, որն օրնիբուն ման էր գալիս արտերում ու երգում: Նախանձից նրանց ձայնն ավելի էր խռպոտվում:
Մի օր հավաքվեցին ու գնացին Արծվի մոտ գանգատ.
— Թագավորն ապրա՛ծ կենա, էդ Կաքավը անգործ-անբան, ամբողջ օրը երգում է, չի թողնում, որ քո հրամանները լսենք:
Արծիվն էլ երգի հետ գլուխ չուներ և հրամայեց. Continue reading
Տեղեկություն Կաքավի մասին

Կաքավը գեղեցիկ, աղավնուց խոշոր թռչուն է: Նրա ոտքերը, կտուցն ու կոպերը կարմիր են, մարմինը՝ մոխրագույն: Հոնքերի շուրջը սև գիծ կա, որը հասնում է մինչև ականջները: Կաքավի քաշը 350 — 800 գրամ է: Կաքավները չվող թռչուններ են, ուշ աշնանը ոչ մեծ երամներով չվում են տաք երկրներ: Continue reading
Ցտեսություն, աշուն։ Ես քեզ կսպասեմ մինչև մյուս տարի։ Ես քեզ կկարոտեմ։ Հուսով եմ դու շատ շուտ կգաս։ Աշուն, ես քեզ շատ եմ սիրում, ես սիրում եմ քո դեղին տերևները։ Սիրում եմ քայլել տերեւների միջով, խշխշացնել դրանք։