Նոյեմբերի 15

Ժպտացող վագրը

Լինում է, չի լինում մի վագր է լինում։ Նա ապրում էր գազանանոցում։ Երեխաները գալիս էին նրա մոտ, նայում էին նրան եւ ուրախանում, բայց վագրը միշտ տխուր էր։ Նա չէր ժպտում, երբ երեխաները նրան անգամ քաղցրավենիք էին հյուրասիրում։ Բոլորն իրենց մայրերին հարցնում էին․

— Մայրի՛կ, ինչո՞ւ է վագրը այսքան տխուր։

Предварительный просмотр изображения Continue reading

Նոյեմբերի 15

Վագրի վրա մռնչացող տղան. Դոնալդ Բիսեթ (կարդում է Արեգ Դուրյանը)

Հնդկաստանում Սադի անունով մի տղա կար: Նա սիրում էր վագրերի վրա մռնչալ:
— Զգո՜ւյշ, -ասում էր մայրը,- վագրերը չեն սիրում, որ իրենց վրա մռնչում են:
Բայց ո՞ւմ ես ասում, մի ականջով մտնում էր, մյուսով դուրս գալիս: Մի օր էլ, երբ մայրը խանութ էր գնացել,  Սադին դուրս եկավ ու գնաց վագր գտնելու, որ վրան մռնչա:
Երկար չփնտրեց: Վագրն էլ ծառի  ետևում Սադիին էր սպասում. հենց Սադին մոտեցավ, նա դուրս թռավ ու մռնչաց.
—  Ռռռռռռը՜ռ…
Սադին էլ մռնչաց.
—  Ռռռռռռը՜ռ…

Нет описания. Continue reading