Մայիսի 9

Մայրենիի մայիս ամսվա ֆլեշմոբ

1.Տարբերակներում նշված արտահայտություններից երեքը ենթարկվում են մեկ օրինաչափության: Ո՞ր տարբերակի արտահայտությունը չի ենթարկվում այդ օրինաչափությանը: Բացատրի՛ր օրինաչափությանը ենթարկվող արտահայտությունների իմաստները:

Ա. աչքը ջուր կտրել

Բ. գլխարկը գետնովը տալ

Գ. ժամավաճառ լինել

Դ. Ազնիվ մարդ
Ա. աչքը ջուր կտրել- Կարոտով սպասել:
Բ. գլխարկը գետնովը տալ- Պատիվը գետնով տալ, պատիվը վիրավորել:
Գ. ժամավաճառ լինել- ժամանակը ծախսել չնչին բաների վրա, զուր տեղը ժամանակ վատնել:
Դ. տարբերակը դարձվածք չի, մյուսները դարձվածք են:

2.Ո՞ր նախադասության ընդգծված բառը «հարազատ» չէ մյուս ընդգծվածներին: Հիմնավորի՛ր պատասխանդ։

Ա. Նրա ջերմ խոսքերը քո մասին են:

Բ. Ընթերցածիս մասին այժմ չեմ խոսի:

Գ.Նրա մասին վատ լուրեր են պտտվում:

Դ. Մեքենայի այդ մասին ես ծանոթ եմ: 
Դ. Մեքենայի այդ մասին ես ծանոթ եմ:
Այս նախադասության մեջ մասին բառը ցույց է տալիս առարկա:

3. Պատասխանի տարբերակներից մեկն ընտրի՛ր, որը կդառնա ներքոնշյալ առաջին բառի վերջը և երկրորդ բառի սկիզբը:

Օձ+ա+(…), (…) +ա+տեսակ

ձուկ
գույն
երես
ցող
4. Ստորև բերված ո՞ր դարձվածքով կարելի է բնորոշել անամոթ մարդուն:
կոպեկի համար մեռած
ոտքի կոխան դարձնել
հազար մաղով անցկացրած
գրքի մի երեսը կարդալ
5. Պատասխանի տարբերակներից ո՞րն է նախադասության մեջ գրվում փոքրատառով՝ բացի նախադասության սկզբից։
6. Կենդանիների ո՞ր զույգը պետք է տեղադրել, որպեսզի առածն ամբողջանա՝  «.…ի հետ …. ն է ուտում, տիրոջ հետ վա՜յ կանչում»:
աղվես, կրիա
7. Պատասխանի տարբերակներում նշված բառերից ո՞րն է կազմվում «տնական» բառի բոլոր տառերով:
8. Նշված բառերից որո՞ւմ ան-ը նախածանց չէ:
9. Արևմտահայերեն հատվածը աշխարհաբար փոխադրի՛ր։

ԵՐԵՔ ՀԱՐՈՒՍՏ

Երեք հարուստ կը վիճին ու վէճը հարթելու համար կ՚երթան Խիկար իմաստունին քով.

—Մենք եկած ենք գիտնալու, թէ մեզմէ ո՞վ հարուստ է։

 —Դու՛ն խօսիր,— կը դիմէ իմաստունը առաջին մարդուն։

 —Ես ոսկիի ու արծաթի, տուն ու տեղի, ունեցուածքի եւ արտ ու դաշտի տէր եմ, հարստութեանս չափ ու սահման չկայ։

 —Հիմա ալ դո՛ւն խօսէ տեսնենք,—կը դիմէ երկրորդին։

 —Ես թէեւ թագաւորին զօրապետն եմ, բայց իրմէ երեք անգամ աւելի հարուստ եմ։

—Իսկ դո՛ւն ինչ կ՚ըսես,— կը դիմէ Իմաստունը երրորդին։

—Ի՞նչ ըսեմ։ Ես ո՛չ պաշտօն ունիմ, ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ, ո՛չ ալ արտ ու դաշտ։ Ես գիտուն մարդ մըն եմ, ունեցած-չունեցածս գլխուս մէջն է։ Երեքը լսելէն յետոյ Խիկար Իմաստուն կ՚ըսէ.

—Ձեզմէ ամէնէն հարուստը գիտունն է. անոր հարստութիւնը մնայուն ու անվերջանալի է եւ ոչ ոք կրնայ զայն խլել անկէ…։

Երեք հարուստ
Երեք հարուստ վիճում են ու վեճը հարթելու համար գնում են Խիկար
իմաստունի մոտ.
—Մենք եկել ենք իմանալու, թե մեզնից ո՞վ է հարուստ։
—Դո՛ւ խոսիր,— դիմում է իմաստունը առաջին մարդուն։
—Ես ոսկու ու արծաթի, տուն ու տեղի, ունեցվածքի և արտ ու դաշտի տեր
եմ, հարստությանս չափ ու սահման չկա։
—Հիմա էլ դո՛ւ խոսիր, տեսնենք,—դիմում է երկրորդին։
—Ես թեև թագավորի զորապետն եմ, բայց իրենից երեք անգամ ավելի
հարուստ եմ։
—Իսկ դո՛ւ ինչ կասես,— դիմում է Իմաստունը երրորդին։
—Ի՞նչ ասեմ։ Ես ո՛չ պաշտոն ունեմ, ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ, ո՛չ էլ արտ ու
դաշտ։ Ես գիտուն մարդ եմ, ունեցած-չունեցածս գլխիս մեջ է։
Երեքին լսելուց հետո Խիկար Իմաստունն ասում է.
—Ձեզնից ամենից հարուստը գիտունն է. իր հարստությունը մնայուն ու
անվերջանալի է և ոչ ոք չի կարող այն խլել նրանից…։
10. Վերնագրերից մեկով ստեղծագործի՛ր՝

«Ոչ թե նա է ուժեղ, ով ուժ ունի, այլ նա, ով․․․»

«Ծուլությունը մեր այն արատներից է, որը․․․»

«Գովեստներն օգտակա՞ր են , թե՞ ոչ»

«Ընկերությունը նման է գրքի»

«Աշխարհում չարիքը քիչ կլիներ, եթե․․․»
«Ընկերությունը նման է գրքի»
Ընկերությունը աշխարհում առաջնահերթ բաներից է: Ընկերներ ունենք բոլորս. այն մարդիկ, որոնք չունեն ընկերներ, նրանք մենակ են: Ինձ համար իմ ընկերներն իմ կյանքի ամենաթանկ մարդկանցից են: Ընկերությունը նման է գրքի: Որքան շատ ես կարդում, այնքան հետաքրքիր է դառնում, որքան առաջ ես գնում, այնքան չես ուզում, որ այն ավարտվի: Նույնը ընկերներն են. որքան շատ ես ընկերություն անում, այնքան նրանք հարազատ են դառնում, այնքան հետաքրքիր է դառնում նրանց հետ փորձություն հաղթահարելը:


Posted 09.05.2024 by duryanareg in category Մայրենի, ֆլեշմոբներ

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*