Մայիսի 22

Գործնական աշխատանք պատմությունից

  • Արդյո՞ք Վանի թագավորությունն անկում է ապրել, թե ուղղակի իշխանությունը փոխանցվել է Երվանդունիներին: Թե՞ գործ ունենք նույն պետության ու արքայատոհմի հետ, ուղղակի տարբեր ազգերի աղբյուրներում տարբեր անուններով են հիշատակվում:
    Ռուսա 2-ից հետո Վանի թագավորությունն աստիճանաբար թուլացավ։ Արդեն Ռուսա 3-րդի օրոք պետության սահմանները նեղացել էին՝ ընդգրկելով Վանա լճի ավազանն ու Արարատյան դաշտը։ Վանի թագավորության թուլացմանն ու անկմանը նպաստեցին նաև հյուսիսից ասպատակող սկյութական ցեղերը։ Թե երբ և ինչպես է անկում ապրել Վանի թագավորությունը, ստույգ հայտնի չէ։ Վանի արքայատոհմից անցումը Երվանդունիների արքայատոհմին կատարվել է առանց լուրջ պատերազմական գործողությունների՝ հավանաբար պալատական հեղաշրջման ճանապարհով։ Դա տեղի է ունեցել մինչև Ք․ա․ 609 թվականը։ Երվանդունիները Հայկական լեռնաշխարհի հարավարևմտյան մասում ձևավորված հայկական նոր մեծ իշխանապետություն էին՝ Հայկազունի Սկայորդու գլխավորությամբ: 612 թվականին Պարույր Հայկազունին հռչակեց նոր թագավորություն:
  • Հայաստանը հպատակ էր Աքեմենյան պետությանը թե ոչ: Հիմնավորեք պատասխանը:
    Մ.թ.ա. 6-րդ դարում Հայաստանը վերածվում է Աքեմենյան պետության մարզի։ Նրա տարածքում առաջանում են երկու սատրապություններ։ Արևմտյան Հայաստանի մայրաքաղաքը շարունակում է մնալ Վանը, իսկ Արևելյան Հայաստանի վարչաքաղաքական կենտրոնն է դառնում Էրեբունին (Երևան)։ Աքեմենյան իշխանությունը տևում է երկու դար (մ.թ.ա. 522-331 թվականներ)։Ալեքսանդր Մակեդոնացու արևելյան արշավանքից հետո Աքեմենյան կայսրությունը անկում է ապրում, իսկ Հայաստանը անկախանում է։
  • Ըստ Ձեզ ո՞ր ժամանակահատվածում սկսվեց Արտաշեսյանների անկումը: Ինչպե՞ս կկասեցնեիք, եթե դուք կառավարեիք երկիրը:
    Արտաշեսյանների անկումը սկսվեց Արտաշես Բ-ի մահից հետո։ Մ․թ․ա․ 20 թվականին Տիգրան Գ-ն դարձավ հայոց արքա և սկսեց վարել հռոմեամետ քաղաքականություն, քանի որ նա ավելի քան 10 տարի դաստիարակվել էր Հռոմում և սովորել հունահռոմեական մշակույթը և ապրելակերպը։ Բայց իր թագավորության վերջին տարիներին՝ մ․թ․ա․ 10 թվականից Տիգրան Գ-ն սկսում է վարել Հռոմից անկախ քաղաքականություն։Քանի որ իմ կարծիքով Արտաշեսյանների թագավորության անկման պատճառը հայոց արքայի հռոմեամետ քաղաքականության վարումն էր, ինչպես նաև հռոմեացիների անդադար ճնծումը հայոց արքաների վրա, ապա իմ կարծիքով այդ շրջանում կամ պետք էր գործակցել պարթևների հետ ու միասնական ուժերով ճնշել Հռոմին կամ խորամանկորեն համագործակցել հռոմեացիների հետ՝ մինչև Հայաստանը հզորանար և կարողանար դիմադրել Հռոմին:


Posted 22.05.2024 by duryanareg in category Պատմություն

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*