Մայիսի 22

Մայրենիի հաշվետվություն

Այս տարի մենք շատ-շատ նոր բաներ ենք սովորել մայրենի առարկայից: Ես ամենաշատը հավանում եմ գործնական քերականության փաթեթի հանձնարարությունները: Այդ եղանակով մենք ուսումնասիրել ենք դարձվածքները, սովորել դրանք փոխարինել մեկ բառով: Սովորել ենք բառերի կազմությունը, նախախանցավոր, վերջախանցավոր, բարդ բառերը: Աշխատել ենք բառերի կազմության թեմայով՝ արմատ, ածանց, հոդակապ: Բազմաթիվ ստեղծագործություններ արևմտահայերենից փոխադրել ենք արևելահայերենի՝ այդպիսով սովորելով հասկանալ արևմտահայերեն շատ բառեր: Սովորել ենք գրել աքրոստիկոս: Իրականացրել եմ Բառարանընթերցման ֆլեշմոբ

Հետաքննական աշխատանքներից տեղեկություններ ենք դուրս բերել առաջին դպրոցների մասին:

Որպես անհատական նախագիծ աշխատել եմ Աշխարհի ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստները   թեմայի շուրջ:

«Ինչպե՞ս դարձա սեբաստացի» նախագծի միջոցով մայրիկիս հետ հարցազրույց եմ արել իմ սեբաստացի դառնալու պատճառների մասին:

Իրականացրել եմ մի շարք ռադիոթատրոններ՝ Կարդում ենք Հովհաննես Թումանյան. ընտանեկան ռադիոթատրոն

Գյուլսինամը. աուդիոձայնագրություն

ռադիոձայնագրություն եմ ներկայացրել Կոմիտասի «Հով-Սէր», Համո Սահյանի «Հայաստան ասելիս», Համո Սահյանի «Ես կուզեի», Համո Սահյան «Ի՞նչ անեմ, մայրիկ» ստեղծագործությությունների ընթերցումով:

Կարդացել և ուսումնասիրել ենք Հովհաննես Թումանյանի ինքնակենսագրականը, այդ թեմայով տարբեր քննարկումներ ու վերլուծությոններ նրա դստեր և ուրիշների պատմությունների հիման վրա: Ընթերցել ենք Չարենցի ստեղծագործությունների ընտրանին:
Մենք կարդացել ենք տարբեր հեղինակներից տարբեր ստեղծագործություններ. օրինակ, Վիլյամ Սարոյանի «Ծիրանի ծառը», «Բան ունեմ ասելու», հատվածներ Էդմոնդո դե Ամիչիսի «Սիրտը» ստեղծագործությունից, Ռաբին Դրանաթ Թագորի «Կուզեի լինելը», Դանիել Պենակի «Կարդալ բայը չի սիրում հրամայական», Ստեփան Զորյանի «Չալանկը», Լիվինգսթոն Լարնեդի «Հոր զղջումը», Դոնալդ Բիսեթի «Ռնգեղջյուրն ու բարի փերին», Վարդան Այգեկցու առակներից, «Եզոպոսի առակներից», Դոնալդ Բիսեթի «Գոճին, որը սովորել էր թռչել», Ռեդյարդ Քիփլինգ․ «Թե ինչպես գրվեց առաջին նամակը», Հրանտ Մաաթևոսյանի «Հացը», Իսահակյանի «Արևի մոտ», «Երգի հրապույրը», Ղազարոս Աղայանի «Վաճառականի խիղճը», «Եղեգնուհին», Վանո Սիրադեղյանի «Բուքը, երգը, երեխան»,  Հանս Քրիստիան Անդերսենի «Լուցկիներով աղջիկը», Հովհաննես Թումանյանի «Ոսկու կարասը», «Իմ ընկեր Նեսոն», «Հազարան հավքը»….

Մայրենի առարկայից աշխատանքներս այստեղ —Մայրենի 

 


Posted 22.05.2024 by duryanareg in category Մայրենի

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*