Հոկտեմբերի 11

Մայրամուտ․ Համո Սահյան

Нет описания.Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:

Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:
Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ, հողագունդ, քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:
Առաջադրանքներ
1. Ընթերցի՛ր բանաստեղծությունը՝ առանձնացնելով և վերլուծելով փոխաբերությունները։
ծիրանի մի քող- խոտերը աշնանը դեղնել են և սարը ծիրանագույն է դարձել
ծաղկե անկողնում- աշնան գույները համեմատում է ծաղկե անկողնու հետ
2.Կարդա՛ ու բացատրիր ընդգծված տողերը: Ինչպե՞ս ես հասկանում…
Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում- ժայռի շողքն ընկել է գետի վրա, կարծես գետից ջուր խմի
հովն ամպի թևից մի փետուր պոկել
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում-քամին ամպից փոքրիկ կտոր է պոկել ու քշում է հեռու։
3. Առանձնացրո՛ւ քեզ ամենից շատ դուր եկած տեսարանը և բացատրի՛ր։
Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում։
4. Ի՞նչ գույն ունի մայրամուտը այս բանաստեղծության մեջ:
Նարնջագույն
5. Դիտարկի՛ր մայրամուտը և ֆոտոխցիկի օգնությամբ ներկայացրու մայրամուտի տարբեր պահեր:
Нет описания.Нет описания.Нет описания.
6. Քո տեսած մայրամուտը ինչո՞վ է նման այս բանաստեղծության մեջ ներկայացված մայրամուտին:
Գույներով
7. Ստուգաբանական բառարանից օգտվելով, գտի՛ր <<մայր>> բառի ստուգաբանությունը և փորձի՛ր բացատրի՛ր <<մայրամուտ>> բառի ծագումը։
Մայր- Որևէ բանի հայրենիք, որևէ բանի առաջացման՝ ծագման՝ զարգացման օրրան։
Մայրամուտ- արևը մայր է մտնում, որ հետո նորից ծագի, որ նոր կյանք սկսվի


Posted 11.10.2021 by duryanareg in category Մայրենի

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*