Նոյեմբերի 26

Իմ դպրոցի միջավայրը

Իմ դպրոցում միջավայրը մաքուր ու կոկիկ է և դա շատ կարևոր է սովորելու համար։ Դպրոցում ինձ ամենից շատ գրավում է բակը, ծառերը։ Իմ ամենասիրելի անկյունը վերնատունն է, որովհետև այնտեղ մենք դասարանով երգի դաս ենք անցկացնում, ուսուցողական մուլտֆիլմեր դիտում։ Վերնատանն անցկացրած դասերը շատ հաճելի են, մենք լսում և երգում ենք հայկական, հին, ազգային երգեր և զարգացնում մեր ճաշակը։ Դպրոցում եղած միջավայրի պահպանմանը ես մասնակցում եմ ինքս այնտեղ չաղտոտելով և եթե պետք է՝ եղած աղբը հավաքելով։ Նաև մասնակցում եմ հողի մշակման աշխատանքներին։ Ինձ դպրոցում մի քիչ խանգարում է միջանքի աղմուկը։ Եթե հնարավորություն ունենայի՝ միայն դա կփոխեի։


Posted 26.11.2021 by duryanareg in category Մայրենի

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*