Մայիսի 6

Գործնական աշխատանք 55-59

55. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

Սիրտն անհանգստությունից թրթռաց ու կարծես մի պահ կանգ առավ:

(թրթռալ,թռվռալ)

Ամբողջ օրը խաղաց ու թռվռաց և միայն երեկոյան հիշեց խոստումը: (թրթռալ, թռվռալ)

Օրումեջ եկող այդ լուրերն էլ հարևանի զայրույթն անընդհատ բորբոքում էին ու գրգռում նրան: (գռգռալ, գրգռել)

Քարերը գռգռալով իջնում էին լանջն ի վար, թռչում իրար գլխից ու ձորում միայն դադար առնում:  (գռգռալ, գրգռել)

56. Առանձնացնել հոմանիշ բառերի 6 զույգ:

Ա. Ընչաքաղց, զգաստ, լիովին, գթալ, ժրաջան, ամբոխ, զգոն, բազմություն, ամբողջապես, անկշտում, ջանասեր, կարեկցել:
Ընչաքաղց-անկշտում
Զգաստ-զգոն
Լիովին-ամբողջապես
Գթալ-կարեկցել
Ժրաջան-ջանասեր
Ամբոխ-բազմություն

Բ.Լուրթ, համամիտ, տոկուն, հաղթանդամ, ստահակ, ալևոր, մեծամարմին, խարդախ, կայուն, կապտագույն, համակարծիք, զառամյալ:
Լուրթ-կապտագույն
Համամիտ-համակարծիք
Տոկուն-կայուն
Հաղթանդամ-մեծամարմին
Ստահակ-խարդախ
Ալևոր-զառամյալ

Գ) զեփյուռ, ճգնել, պերճ, ձանձրալի, ճիրան, մեծանուն, մագիլ, տաղտկալի, սյուք, շքեղ, ջանալ, անվանի:
Զեփյուռ-սյուք
Ճգնել-ջանալ
Պերճ-շքեղ
Ձանձրալի-տաղտկալի
Ճիրան-մագիլ
Մեծանուն-անվանի

57.Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:

Նստելու համար մի հարթ տեղ եմ փնտրում: (հարդ, հարթ)
Քամին ամբողջ հարդը բարձրացրել ու պտտում էր օդում: (հարդ, հարթ)
Տարբեր ախտեր քայքայել էին մարմինը: (աղտ, ախտ)
Փոշիով ու աղտով էր ծածկված փողոցը: (աղտ, ախտ)
Մի ուղտ քարավանից առանձնացել էր: (ուղտ, ուխտ)
Քո արած ուխտը թանկ է բոլորիս համար: (ուղտ, ուխտ)

58.Ընդգծված բառերը փոխարինի´ր հոմանիշներով: Ընտրածդ բառերի գրությունը ճշտի´ր բառարանի օգնությամբ:

Խոսքս մի՛ կտրիր:-մի հատիր:
Մինչև ե՞րբ պիտի թաքուն-գաղտնի պահես:
Անձրևն ինչպես սկսվել էր, այնպես էլ վերջացավ:-ավարտվեց:
Օդանավի իջնելը-ցածրանալը ոչ ոք չնկատեց:
Երեխայի նման ուրախանում էին-զվարճանում էին ու լիաթոք ծիծաղում:
Եղնիկի ձագը-եղնորթը մորն էր փնտրում:

59. Փակագծերում տրված բառերից մեկն ընտրի՛ր ու պահանջվող ձևով գրի՛ր հարցում արտահայտող բառի փոխարեն:

Զարդասեղանին ինչե՞ր էին դրված: (Սանր, սանրեր)
Զարդասեղանին սանրեր էին դրված:

Թե մազերը ի՞նչ աներ ու լվացվեր, կտեսնեիք, որ սիրուն երեխա է: (Սանր, սանրեր)
Թե մազերը սանրեր ու լվացվեր, կտեսնեիք, որ սիրուն երեխա է:

Նվերը մի գեղեցիկ ի՞նչ էր: (Սանր, սանրել)
Նվերը մի գեղեցիկ սանր էր:

Նա մի շատ բարի ո՞վ էր: (Կախարդել, կախարդ)
Նա մի շատ բարի կախարդ էր:

Եթե իրոք ի՞նչ աներ, մուկ կդառնայիր: (Կախարդեր, կախարդ)
Եթե իրոք կախարդեր, մուկ կդանայիր:

Եկողն ամենաչար ո՞վ էր: (Կախարդել, կախարդ)
Եկողն ամենաչար կախարդն էր:

Հավաքվեցին չար ու բարի ովքե՞ր: (Կախարդել, կախարդ)
Հավաքվեցին չար ու բարի կախարդները:

Պատին մի աղջկա ի՞նչ էր կախված: (Նկարել, նկար)
Պատին մի աղջկա նկար էր կախված:

Սիրով որ ի՞նչ աներ, նկարը սիրուն կստացվեր: (Նկարեր, նկար)
Սիրով որ նկարեր, նկարը սիրուն կստացվեր:


Posted 06.05.2024 by duryanareg in category Մայրենի

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*