Նոյեմբերի 30

Հայրենագիտական ճամփորդություն դեպի Արարատի մարզ՝ Ուրցաձոր

Արարատի մարզը գտնվում է Հայաստանի հարավ-արևմուտքում։ Հյուսիս-արևմուտքից սահմանակից է Արմավիրի մարզին, հյուսիսից՝ Երևանին ու Կոտայքի մարզին, արևելքից Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերին, հարավից՝ Ադրբեջանի մասը կազմող Նախիջևանին, իսկ հարավ-արևմուտքից Թուրքիային։

Մարզի տարածքը 2096 կմ² է։ Մարզկենտրոնն Արտաշատ քաղաքն է։

Մարզի կենտրոնում Երասխի լեռներն են, Կոտուց, Խոսրովասար լեռնագագաթները։ Տարածքի միայն մոտ 30%-ն է հարթավայրային։

Մարզի խոշոր գետերն են Արաքսը, Հրազդանը, Ազատը, Վեդին։ Արարատյան հարթավայրով անցնող գետերը ունեն ոռոգիչ նշանակություն։

Հրեշտակների ձոր

Հրեշտակների ձոր անունով հայտնի դեղնակարմրավուն ժայռաբեկորներով շրջապատված կիրճը գտնվում է Արարատի մարզի Վեդի քաղաքի հարևանությամբ՝ Դաշտաքար գյուղի մոտ: Գտնվում է Երևանից 55 կիլոմետր հեռավորության վրա: Մարզի այդ հատվածն առհասարակ աչքի է ընկնում ժայռոտ կիրճերով, սակայն Հրեշտակների ձորը մյուսներից առանձնանում է իր յուրօրինակությամբ ու գեղեցկությամբ:

Հրեշտակների ձորը փոքր տարածք է, այդտեղ բուսականություն գրեթե չկա: Արահետը շրջապատված է գեղեցիկ ժայռաբեկորներով, որոնք տեղանքին խորհրդավորություն են հաղորդում:

Հրեշտակների Ձոր | ՀՀ Տեսարժան Վայրեր | www.hatis.am | 1981 |

Ուրցաձոր

Ուրցաձորը գյուղ է Արարատի մարզում, գտնվում է Վեդի քաղաքից 9 կմ արևելք, իսկ մարզկենտրոնից 26 կմ հեռավորության վրա, Գեղամա լեռների հարավարևմյտան փեշերին։ Գյուղը հիմնադրվել է 1873 թվականին։ Նախկինում ունեցել է Կարաբագլար Ներքին, Չիման, Ուրծաձոր անվանումները։ Ուրցաձոր է վերանվանվել 1978 թվականին։ Գյուղից 7 կմ հյուսիս-արևմուտք գտնվում է Խոսրովի անտառի արգելոցը, որտեղ կան 3 եկեղեցիների ավերակներ։ Ուրցաձորի մոտակա Կոտուց սարի լանջին աղբյուրի մոտ կա հին գերեզման, որն ըստ ավանդության Խոսրով Բ թագավորի գերեզմանն է։ Գյուղն ունի 806 տնտեսություն, դպրոց, գրադարան, հիվանդանոց։

Ուրցաձոր․ հրաժարական տված գյուղապետը կրկին ընտրվել է - YouTube

Ուրծի լեռնաշղթա

Երկարությունը 27 կմ է։ Առավելագույն բարձրությունը 2446  մ է։ Ամենաբարձր գագաթը Ուրծ լեռն է։ Ուրծի լեռնաշղթան գտնվում է Վեդիի վտակ Շաղափի ու Արածո գետերի միջև` Արարատի մարզի հարավում: Լանջերն անհամաչափ են: Հաճախ Ուրծ լեռան անվանումը շփոթում են ուրց խոտաբույսի անվանվան հետ և լեռանն անվանում Ուրցի լեռներ: Սակայն Ուրծ անվանումը եկել է պատմական Այրարատ նահանգի Ուրծ գավառի անվանումից: Ուրծի լեռներում հաճախ են հանդիպում բեզոարյան այծեր ու մուֆլոններ, որոնք կարմիր գրքում գրանցված կենդանիներ են և որսը խստիվ արգելվում է: Այս տարածքը միջանցիկ գոտի է, քանի որ անմիջապես հարում է Խոսրովի արգելոցին:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գործում  է 2002թ-ից: Այն Բնության պահպանության միջազգային միավորման (IUCN) անդամ է։

Հիմնադրամի գործունեության նպատակը Հայաստանի բացառիկ կենդանական և բուսական աշխարհի պահպանությունն է՝ նորագույն տեխնոլոգիաների և ժամանակակից մոդելների կիրառմամբ:

FPWC-ի հիմնած բնապահպանական կրթության ցանցը ներառում է ավելի քան 2000 երեխաներ, պատանիներ ու երիտասարդներ Հայաստանի բոլոր մարզերից:

FPWC-ի միջոցառումները միտված են գյուղական հեռավոր բնակավայրերում կարևոր ենթակառուցվածքների, (ինքնուրույն) զբաղվածության հնարավորությունների ստեղծմանն ու զարգացմանը:

FPWC-ի ամենամյա բնապահպանական միջոցառումներն ընդգրկում են Հայաստանի ողջ տարածքը՝ ապահովելով տարիքային և սոցիալական տարբեր խմբերի ներգրավվածություն:


Posted 30.11.2021 by duryanareg in category Հայրենագիտություն

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*