Դեկտեմբերի 5

Ինպես են նշում Ամանորը տարբեր երկրներում

Ամանորն ամենաուրախ և կախարդական տոներց մեկն է: Այն համախմբում է մարդկանց մեկ սեղանի շուրջ և պարգևում ոչ միայն բարձր տրամադրություն, այլ նաև մեծ հույսեր և հավատ գալիք տարվա նկատմամբ: Ամեն մի երկիր ունի Նոր տարին նշելու իր ազգային ավանդույթները, որոնք էապես տարբերվում են մեր հայկական ավանդական Ամանորը նշելու մոտեցումներից և անգամ կարող են զարմացնել իրենց առանձնահատկություններով:

Ներկայացնենք, թե ինչպես են այլ երկրներոմ նշում այս հրաշալի տոնը:

Էկվադոր
Էկվադորում տոնածառեր զարդարելու փոխարեն մարդիկ պատրաստում են մեծ խրտվիլակներ, որոնք խորհրդանշում են այն բոլոր վատ բաները, որոնք եղել են նախորդ տարվա ընթացքում և ժամը 12-ը խփելուն պես, այրում են այդ խրտվիլակներին և ցատկում կրակի վրայով:

Դրանով տոնական ծիսակատարությունները Էկվադորում չեն ավարտվում: Մեկ այլ արտառոց ավանդույթներից է այն, որ երիտասարդ տղամարդիկ հագնում են կարճ շրջազգեստներ, բաց կտրվածքով շապիկներ, հարդարվում և դուրս գալիս քաղաքի գլխավոր փողոցները` այսպես կոչված ”միայնակ կանանց ” կերպարով նվիրատվության գումարներ ստանալու: Հավաքելով բավարար գումար` նրանք շարունակում են իրենց տոնական երեկոն ակումբներում:

Կուբա
Կուբայում  Ամանորին պետք է պարտադիր խաղողի 12 հատիկ ուտել որպեսզի եկող տարի իրենց ցանկությունները կատարվեն և հաջողություն ունենան: Բացի այդ երկրում  նաև ընդունված է ջրով լցնել տան ամբողջ սպասքը և թափել այդ ջուրը պատուհանից` ճանապարհելով հին տարին, ինչպես նաև իրար վրա լցնել, որ նոր տարին բերի երջանկություն և ուրախություն:

Իսկ ֆինները տոնական ընթրիքից հետո սկսում են գուշակել ապագան՝ օգտագործելով  տաք մոմ և սառը ջուր:

Ամանորյա ամենահետաքրքիր ավանդույթներից մեկն ունեն բուլղարացիները` 3 րոպեանոց համբույրներ: Ժամը 12-ից հետո բոլոր տներում 3 րոպեով անջատվում են լույսերը` կախարդական Ամանորյա մթության մեջ համբուրվելու համար: Այնուհետև տան տիրուհին  կտրում է անակնկալ կանխատեսումներով տոնական կարկանդակը (եթե Ձեզ կարկանդակի կտորում գտնեք  մետաղադրամ` գալիք տարին Ձեզ  կբերի հարստություն, վարդի ճյուղ` սեր).

Իտալիա
Իտալիան, եթե դեռ չգիտեիք, ամենավտանգավոր Ամանորյա ավանդույթներից մեկն ունի` մարդիկ պատուհաններից գցում են հին իրերը` նորերի համար տեղ ազատելու նպատակով: Չզարմանաք, եթե պատահական Ձեր գլխին ընկնի հարդուկ կամ հին ներքնազգեստ:
Իտալիայում Ամանորն ընդունված է նշել փողոցում, որտեղ անցկացվում են ժողովրդական տոնախմբություններ։ Դեկտեմբերի 31-ի գիշերը քաղաքի կենտրոնում տոնի մասնակիցները սկսում են զբոսնել պողոտաներով, ավտոմեքենաների շարժը քաղաքում դադարում է։ Իտալացիները սիրում են դիմավորել Նոր տարին՝ հին տարում խմելով «Պրոսեկո» գինին եկող տարվա երջանկության համար։ Հռոմի Ժողովրդական հրապարակում ամանորյա ներկայացում է կազմակերպվում, որն ուղեկցվում է հրավառությամբ, լուսաերաժշտական ներկայացումներով։ Հանրահայտ հռոմեական ավանդույթն ասում է, որ Ամանորին երջանիկ կդառնա նա, ով Նոր տարվա գիշերը կթռչի կամրջից Տիբր գետ։

Մեկ այլ ուրախ ավանդույթ էլ կա Իսպանիայում, այն կոչվում է ոլոռային թագավորի ընտրություն: Այն մարդը, ում կընկնի ոլոռի հատիկով կարկանդակի կտորը, կստանա ”Ոլոռային թագավոր” կոչումը, և ամբողջ տոնական գիշերվա ընթացքում բոլորը պետք է կատարեն նրա հրամանները: Այստեղ կա ևս մեկ հետաքրքիր ավանդույթ` ”հարսանեկան” լոտո: Թղթի կտորների վրա գրվում են երեկոյին ներկա բոլոր անդամների անունները, ապա տղաներն ու աղջիկները վերցնում են այդ թերթիկները, և պատահականության սկզբունքով ստեղծվում են զույգեր՝ հավատալով, որ այդ օրվա ընթացքում ստեղծված զույգերը հետագայում ամուր ընտանիք կկազմեն:

Ճապոնիայում գալիք նոր տարին նշվում է բուդիստական տաճարների զանգերի 108 հարվածներով: Այս ավանդույթն ունի ավելի քան 1000 տարվա պատմություն:  Համաձայն բուդդիստական ուսմունքի ամեն մարդու բնորոշ են 6 արատներ`

թեթևամտություն, ագահություն, հիմարություն, զայրույթ, անվճռականություն և նախանձ, և այդ արատներից  յուրաքանչյուրն ունի 18 տարբեր երանգներ /աստիճաններ/: Հենց դրանով էլ պայմանավորված է զանգերի հարվածների թիվը, և վերջին հարվածից հետո, երբ այդ բոլոր արատները քշվում են, մարդիկ դուրս են գալիս փողոցները միմյանց շնորհավորելու:

Ի դեպ Ճապոնիայում դեռ շատ մեծ տարածում ունի միմյանց բացիկներ ուղարկելու ավանդույթը՝ այդ օրերին ուղարկված Ամանորյա շնորհավորական բացիկների թիվը անցնում է մի քանի միլիոնը:

Վիետնամում տոնածառի փոխարեն մրգերով ձևավորում են ծիրանի, մանդարինի և դեղձի ծառերը:

Պանամայում մարդիկ բարձր գոռում են ու ազատ արձակում իրենց միջից նախորդ տարվա բոլոր բացասական ուժերն ու մտքերը:

Կորեայում Ամանորին վառ գույներով տոնական հագուստներով կանայք թռչկոտում են տախտակների վրա թռչունների պես, իսկ Ավստրալիայում Ձմեռ պապը զարմացնում է տուրիստներին իր զգեստով, որը իրենից ներկայացնում է սովորական կարմիր լողազգեստ-տաբատ:


Posted 05.12.2022 by duryanareg in category Հայրենագիտություն

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*