Փետրվարի 24

Ճամփորդական պատում. Սևաբերդ

Մենք փետրվարի 23-ին ճամփորդեցինք դեպի Սևաբերդ՝ բնագիտության և հայրենագիտության ջոկատներով:

Օրը սկսվեց դպրոցից, որտեղից մենք վերցրեցինք սահնակներ և նստեցինք երթուղային: Ճանապարհը շատ երկար էր: Մենք անցանք Երևանի մի քանի շրջաններով, հետո մտանք Կոտայքի մարզ, որտեղ էլ գտնվում է Սևաբերդը: Կոտայքում շատ-շատ ձյուն կար: Մենք ճանապարհին տեսանք այսպիսի տեսարան:

Երբ հասանք տեղ, սահնակները դուրս բերեցինք ավտոբուսից, նախաճաշեցինք, ու գնացինք սահելու: Բարձրացանք բլուրը: Այնտեղ ձյունը շատ խորն էր՝ մոտ 1 մետր, բայց մենք չվախեցանք, շարունակեցինք բարձրանալ: Կային նույնիսկ երեխաներ, որ ձյան միջով մագլցում էին՝ ծնկների վրա: Հետո սահնակներով վերևից սահեցինք ներքև, նորից բարձրացանք, նորից սահեցինք: Շա՜տ զվարճալի էր ու ուրախ:
Քիչ հետո մեզ միացան այլ երեխաներ՝ կրկին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրից, բայց ուրիշ դպրոցից: Շարունակեցինք միասին սահել: Այսպես շուրջ 2 ժամ զվարճանալուց ու հավանաբար այս տարվա վերջին ձյունը վայելելուց հետո, երբ արդեն ամբողջությամբ թաց էինք, նստեցինք ավտոբուս ու վերադարձանք դպրոց:

տեսանյութը՝ Սոնա Փափազյանի


Posted 24.02.2023 by duryanareg in category Հայրենագետի ակումբ

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*