Մարտի 6

Արշակունյաց Հայաստանի սոցիալ- տնտեսական և մշակութային կյանքը

Բառարան

Հայրենիք | միջնադարյան Հայաստանում սեփականության իրավունքի (ժառանգական) հիմնական տեսակը:

Պարգևականք | ծառայության դիմաց արքայի և խոշոր նախարարների շնորհած հողի պայմանական սեփականությունը:

Գանձագին| առք ու վաճառքի ենթակա մասնավոր սեփականությունը: Continue reading

Մարտի 6

Չարենցի նամակը Թումանյանին

Խորապես ցավում եմ, որ հնարավորություն չունեմ անցնել Ձեզ մոտ և

ամենախորին հարգանքներս բերել Ձեզ, մեր խոսքի ամենամեծ վարպետին, մեր ամենասիրելի պոետին: Այսօր ժամը չորսին ես Ալեքսանդր Ֆեոդորովիչի հետ մեկնում եմ Երևան: Գնում եմ մեր երկիրը, խորապես համոզված լինելով, որ միմիայն այնտեղ, մեր հայրենի եզերքումմենք պիտի հնարավորություն ունենանք ստեղծելու մեր կուլտուրան, մեր գրական կուլտուրան, որը պետք է բխի Ձեր ստեղծագործության` որպես տեղական ստեղծագործության տրադիցիաներից: Դառը սրտով գնում եմ այստեղից, ցավելով, որ հնարավորություն չունեմ Ձեզ մոտ լինելու և հետևելու Ձեր ամոքմանը, նաիրյան խոսքի ավագ նահապետի ամոքմանը, որից դեռ այնքան իմաստուն և այնքան լիքը սպասումներ ունի հայրենի եզերքը: Continue reading

Մարտի 6

Վիլյամ Սարոյանը Չարենցի մասին

122770887943

-Չարենցը… Չարենցը… «Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում…»: Անոր չհանդիպած գիտեի արդեն իր այս քերթվածը: Սկսած էի արտասանել Ամերիկայի մեջ: Ամեն մեկ բառ բացատրել տված էի ու գրեթե գոց սորված: Զայն մինչև այսօր կնկատիմ մեր երկրին, մեր հողին, մեր պատմության նվիրված ամենեն գեղեցիկ երգը, գովաբանական աղոթքը: «Հայր մեր»-ին նմանվող աղոթք մը:  Continue reading