Բան ունեմ ասելու. Վ. Սարոյան (հատված)
Փորձե´ք չափից շատ բան չուզել, թեև կարևոր չէ, թե որքան եք ուզում, կամ ինչքան քիչ եք ստանում, սրտաբեկ տուն մի´ գնացեք, որովհետև դուք տեսաք ու զրուցեցիք Ձմեռ պապի հետ, իսկ նա ձեզ չտվեց էն, ինչ ցանկանում էիք: Շատ բան ցանկացող շատ մարդ կա. փորձեք չափից շատ բան չուզել, փորձեք բավարարվել ձեր ունեցածով, որովհետև ձեր ունեցածը լիուլի է. չէ՞ որ աշխարհը ձեզ տրված է ապրելու համար, իսկ աշխարհը լավ տեղ է, չէ՞ որ դուք ցերեկ ունեք` դպրոց գնալու և խաղի համար ու չէ՞ որ գիշեր ունեք` տուն վերադառնալու, գրքեր կարդալու, անկողին մտնելու և քնելու համար. չէ՞ որ ձեզ կյանք է տրված. ոչ ոք ձեզ չի մեղադրելու շատ ուզենալու համար. սարսափելի շատ – գոնե` ամեն Սուրբ Ծնունդին, – բայց վատ մի´ զգացեք դրա համար, որովհետև դուք ավելին ունեք, քան որևէ մեկը: Continue reading