Մայիսի 25

Ծիածան

ծիածան
Ծիածան սովորաբար առաջանում է անձրևից հետո, երբ օդում դեռ ջրի մանր կաթիլներ կան եւ Արեւ է դուրս եկել։
Արեւի սպիտակ ճառագայթը, անցնելով անձրեւի կաթիլի միջով, բաժանվում է տարբեր գույների․ ահա այսպես երկնքում առաջանում է 7 գույն ունեցող կամար, որը ծիածանն է։
Այդ կամարը ունի շրջանագծի տեսք, բայց մենք տեսնում ենք միայն մի մասը։ Ամբողջական շրջանագիծը երեւում է միայն երկնքից։
Ծիածանը երկնքում մնում է այնքան ժամանակ, քանի օդը չի տաքացել եւ անձրեւի կաթիլները ամբողջությամբ չեն գոլորշիացել։
Ծիածանին նման երևույթ մենք կարող ենք տեսնել այն ժամանակ, երբ ջրվեժներից եւ շատրվաններից ջուր է ցայտում և դրա վրա Արևի շողեր են ընկնում։
Ծիածանի գույներն են՝ կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ, մանուշակագույն։ Իրականում այդ գույներն առանձնացված չեն, եւ մի գույնից մյուսը անցման տեղում լինում են տարբեր երանգներ։
Երբեմն երկնքում հայտնվում է նաեւ կրկնակի ծիածան․ դա հազվադեպ երևույթ է և տեղի է ունենում այն ժամանակ, երբ լույսն անդրադառնում է կաթիլի ներքին պատից․ առաջանում է շրջված ծիածան՝ գլխավոր ծիածանից մի փոքր հեռու։


Posted 25.05.2020 by duryanareg in category Ես կարողանում եմ

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*