Հունվարի 13

Գլուխ վեցերորդ․ Քեռի Ֆեոդոր «Առ ու փախիր» ճայակը

Եվ այսպես Քեռի Ֆեոդորն ապրեց գյուղում։ Գյուղացիները սիրեցին նրան։ Որովհետև երբեք պարապ-սարապ չէր նստում, ամբողջ ժամանակ գործ էր անում կամ էլ խաղում էր։ Իսկ հետո հոգսերը ավելացան։ Մարդիկ իմացան, որ Քեռի Ֆեոդորը կենդանիներ է սիրում, և սկսեցին նրա համար տարբեր կենդանիներ բերել։ Երամից ետ մնացած թռչուն լիներ, թե մոլորված նապաստակ, անմիջապես բռնում բերում էին Քեռի Ֆեոդորի մոտ։ Իսկ նա խնամում էր, բուժում ու ազատ արձակում։

Մի անգամ նրանց մոտ մի ճայակ հայտնվեց։ Աչքերը ոնց որ կոճակներ, կտուցը հաստլիկ։ Շատ զայրացկոտ ճայակ էր։ Continue reading