Սեպտեմբերի 14

Իմ տոհմածառը․ ի՞նչ է նշանակում Դուրյան

Нет описания.

Հայրիկիս և պապիկիս օգնությամբ նկարել ենք մեր տոհմածառը։

Պապիս պապը Բեգլարն է։ Նա ունեցել է 7 երեխա՝ Մայա, Վարթոկ, Արմեն, Համբարձում, Մակիչ, Վասիլ, Ղազար։

Պապիս հայրը Վասիլն է։ Նա ունի 6 երեխա՝ Վալերիկ, Էլմիրա, Սուրեն, Արմեն, Յուրիկ, Վիկտոր։

Իմ պապը Վալերն է։ Նա ունի 4 երեխա՝ Վիկտոր, Շողիկ, Լիաննա, Տաթեւ։

Իմ հայրը Վիկտորն է։ Ես ունեմ մեկ եղբայր՝ Արենը։

Պապիս հայրը՝ Վասիլը, ծնվել է Սովետական Ադրբեջանի Բարսում գյուղում։ Ղարաբաղյան շարժման տարիներին նա տեղափոխվել է Գեղարքունիքի մարզի Դպրաբակ գյուղ։ Պապիկս այնտեղից Երեւան է տեղափոխվել 1970-ականներին։ Հայրս ծնվել է Երեւանում, ես նույնպես։

Իմ ազգանվան ծագման մասին տեղեկարցել եմ մեր նախնիներից գրող, բանաստեղծ Պետրոս Դուրյանի կենսագրականից։ Ինքնակենսագրականում Դուրյանն ասում է, որ հայրը՝ Աբրահամը, եղել է դարբին, պապը՝ Սարգիսը նույնպես։ Նրանց ազգանունը եղել է Զըմպայան։ «Զըմպա», ըստ Դուրյանի հետազոտության, նշանակում է «դուր» (փորագրության, անցք, ակոս բացելու համար սուր գործիք)։ Սկյուտարի ճեմարանում սովորելու տարիներին Դուրյանը գտել է ազգանվան հայերեն թարգմանությունն ու հետագայում ազգանունը փոխել Դուրյանի։

Իսկ Զըմպա բառի առաջացման մասին նա գրում է, որ մի օր մի ենիչեր է մտել պապիկի խանութ եւ հարցրել, թե ինչպես են ասում այն գործիքին, որով երկաթ են ծակում։ Սարգիսը պատասխանել է՝ զըմնպա։ Ենիչերը զըմպա, զըմպա ասելով դուրս է եկել խանութից։ Այդ օրվանից նրա անունը մնացել է Զըմպա։


Posted 14.09.2021 by duryanareg in category Հայրենագիտություն

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*