Հոկտեմբերի 25

Ճամփորդություն դեպի Ազատան

Հոկտեմբերի 22-ին 4-րդ և 5-րդ դասարաններով՝ ընկեր Սոնայի, Սեդայի ու Շուշանի հետ առավոտյան բոլորս հանդիպեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտ, մասնակցեցինք ժամերգությանը:
Երբ մեր ճամփորդական ավտոբուսը եկավ, մենք ճանապարհ ընկանք դեպի Շիրակի մարզ՝ Ազատան գյուղ։
Մինչև հասնելը մենք կանգ առանք Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցու մոտ։ Արուճի տաճարը կառուցել է իշխան Գրիգոր Մամիկոնյանը՝ կնոջ Հեղինեի հետ, VII դ. 60-ական թվականներին:
Մեր հաջորդ կանգառը եղավ Արուճի քարավանատունը։

Continue reading