Մարտի 13

Գյումրի քաղաք

Գյումրին քաղաք է Շիրակի մարզում: Այն հնում ունեցել է տարբեր անուններ: Օրինակ, Կումայրի, Գյումրի, Ալեքսանդրապոլ, Լենինական: Բնակչության քանակով ու մշակութային նշանակությամբ Հայաստանի երկրորդ քաղաքն է: Գտնվում է Շիրակի սարահարթում, Ախուրյան գետի ձախ ափին, Երևանից 126 կմ հեռավորության վրա։ Տարածքը 3626 հեկտար է։ 2015 թվականի դրությամբ ունեցել է 118,6 հազար բնակիչ, ծովի մակարդակից բարձր է ավելի քան 1500 մետր։ Քաղաքի կարգավիճակ ունի 1837 թվականից։

Գտնվում է 8-9 բալանոց սեյսմիկ գոտում։ Վերջին ուժեղ երկրաշարժը տեղի է ունեցել 1988 թվականի դեկտեմբերի 7-ին։

Քաղաքի խորհրդանիշ է համարվում մուշուրբան։ 21-րդ դարում գյումրեցիների մոտ սովորություն էր դարձել հյուրերին մուշուրբա նվիրելը (մուշուրբան պղնձե ջրաման է, որի մեջ ջուրը պահում է իր սառնությունը և խմելիս կլկլոց է լսվում, որի համար էլ անվանում են կլկլան)։ 2013 թվականին Գյումրիում կանգնեցվել է Մուշուրբայի արձանը։

 

Գյումրու բնակչության մեծ մասը այդտեղ գաղթել է Արևմտյան Հայաստանից:

Քաղաքն ունի նաև դրոշ: Այն սպիտակ գույնի է՝ ոսկեզօծ երիզով։ Դրոշի կենտրոնում գտնվում է կարմիր խաչը՝ հովազի ոսկեգույն պատկերով։

  • Սպիտակ գույնը խորհրդանշում է խաղաղ ապրելու կամքը,
  • Կարմիր խաչը քրիստոնեական հավատքի խորհրդանիշն է,
  • ոսկեգույն հովազը խորհրդանշում է Հայաստանի անկախությունն ու պետականությունը։

  • Քաղաքը և նրա շրջակայքը հարուստ են տարբեր հետաքրքիր տեսարժան վայրերով: Գյումրրիում կա պատկերասրահ, տեղական պատմության թանգարան կամ պատմամշակութային արգելոց: Գյումրիում և նրա մոտակայքում տեղակայված են հինգ եկեղեցիներ, հին Մարմաշենի վանքը և Ուղղափառ մատուռը: Քաղաքի կարևոր խորհրդանիշերից մեկն է սպարապետ Վարդան Մամիկոնյանի հուշարձանը: Գյումրու մեկ այլ պատկերավոր պատմական տեսարժան վայրերից է Ալեքսանդրապոլի բերդը: Այն կառուցվել է ցարական ժամանակներում  և կարևոր ռազմական պաշտպանական դեր է ունեցել։ Գյումրին համարվում է Հայաստանի «արվեստի մայրաքաղաք» և կարևոր մշակութային կենտրոն: Քաղաքը նաև անվանում են «հումորի մայրաքաղաք». այստեղ են ծնվել ականավոր հայ նկարիչներ և կատակերգուներ:
  • Հայաստանի առաջին թատրոնն ու երաժշտական ​​դպրոցը հիմնադրվել են Գյումրիում: Այստեղ է կայացել նաև առաջին օպերային պրեմիերան: Հայտնի շատ արվեստագետներ գյումրեցիներ են: Նրանց թվում են Մհեր Մկրտչյանը, Ավետիք Իսահակյանը, Հովհաննես Շիրազը և այլոք:


Posted 13.03.2023 by duryanareg in category Հայրենագիտություն

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*