Հունվարի 16

Ձմեռային ճամբարի ամփոփում. օր յոթերորդ

Մենք այս օրը սկսեցինք խոհանոցից, պատրաստեցինք վանա քռճիք. բաղադրիչներ՝ խաղողի թուփ, սոխ, կծու կարմիր պղպեղ և ընկույզ: Մինչ մեր վանա քռճիքը կեփվեր, մենք գնացինք Միջին դպրոցի գրադարան, որտեղ ավագ դպրոցի սաները մեզ սովորեցրին, թե ինչպես պետք է վիքիպեդիաում տեղադրել գրառում:

Դասընթացից հետո գնացինք խոհանոց՝ փորձելու վանա քռճիքը: Փորձելուց հետո գնացինք դասարան, որպեսզի Արեգ Ազատյանի հետ շարունակենք իր նախագիծը: Օրն ավարտեցինք մեր Դիջիթեքի հարցերը գրելով: