Մարտի 18

Վարդան Այգեկցի «Այրի կինը և իր որդին»

Մի այրի կին ուներ տասը այծ և մի որդի։ Ամեն օր որդին այծերը տանում էր արոտ, և մայրն ամեն օր մի շերեփ ջուր էր լցնում կաթի մեջ ու փոխ էր տալիս հարևաններին։ Մի օր որդին մորն հարցնում է, թե ինչո՞ւ է այդպես ջուր լցնում կաթի մեջ ու փոխ տալիս հարևաններին։ Մայրն ասում է.

— Որդի՛, մեր կաթը քիչ է, նրա համար եմ անում, որ մեր կաթը մի քիչ ավելի լինի, որ ձմեռը մեզ թացան լինի։

Իսկ մի օր, երբ որդին այծերն արոտ էր տարել, երկնքում ծնվեց մի փոքր ամպ, անձրև եկավ, հեղեղ եղավ և այծերը սրբեց լցրեց գետը։ Որդին տուն եկավ արևով ու դատարկ, ձեռքին միայն փայտը։

— Որդի՛, ո՞ւր են այծերը, և ինչո՞ւ դու այսօր արևով եկար։

Որդին ասաց.

— Մայրի՛կ, այն մի շերեփ ջուրը, որ խառնում էիր կաթին ու փոխ տալիս հարևաններին, հավաքվեց, հեղեղ դարձավ ու եկավ մեր այծերը տարավ, լցրեց գետը։

Առաջադրանքներ՝

ա․Ի՞նչ էր անում այրի կինը և ինչպե՞ս բացատրեց իր արարքը։
Կինը այծերին կթելիս կաթին մի շերեփ ջուր էր ավելացնում:  Նա ասաց, որ այդպես է անում, որ կաթը շատանա։

բ․ Ինչո՞ւ որդին շուտ եկավ տուն և ի՞նչ պարզաբանում տվեց մորը։
Ուժեղ անձրևը հեղեղ դարձավ, այծերը քշեց գցեց գետը։ Այդ պատճառով էլ տղան ստիպված էր շուտ տուն վերադառնալ։ Նա մորը ասաց, որ այն մի շերեփ ջուրն է հեղեղ դարձել:

գ․ Ի՞նչ կցանկանաս ասել այրի կնոջը և նրա տղային:
Այրի կին-փորձիր լինել ազնիվ
Տղա-կյանքումդ ինչքան անազնիվ մարդ հանդիպես միշտ օգնիր, որպեսզի նա էլ լինի քեզ նման ազնիվ:

դ.Քո կարծիքով՝ իսկապե՞ս մի շերեփ ջուրն էր հեղեղ դարձել, թե՞․․․
Իմ կարծիքով փոխաբերական իմաստով է ասվում, որ ջուրը հեղեղ է դարձել, իրականում կինը պատժվել է իր ագահության համար:


Posted 18.03.2024 by duryanareg in category Մայրենի

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*