Մարտի 18

Մայրենիի մարտ ամսվա ֆլեշմոբ

1. Վերականգնի՛ր բառերը՝ զարե, մտացկրո, նղասե, ատմիտ։ 

Երազ
Մարտկոց
Սեղան
Մատիտ

2. Ո՞ր բառն է շարքում «օտար»։ Ինչո՞ւ։

Զնգոց, ջնջոց, թրջոց, կրակոց, փողոց։

Փողոց: Որովհետև այստեղ ոց-ն ածանց չէ։
3. Ի՞նչ կմնա , եթե «ակվարել» բառից հանես «հերկը» և «անիվը»։
Ել
4. Տրված ո՞ր բառերում կարող ենք  ավելացնել  իք վերջածանցը։ Գրի՛ր այդ բառերը։
Համերաշխորեն, վառելափայտ, գնորդ, անմիտ, ուտել, հայրենական, երկնագույն, վարագույր։
վառելիք, ուտելիք, հայրենիք
5.Տրված նախադասություններին ավելացրո՛ւ բառեր այնպես, որ դառնան հնարավորինս գեղարվեստական-նկարագրողական։Անտառը սկսվում էր այնտեղ, որտեղ վերջանում էր քաղաքը։ Քաղաքում իշխում էր թագավորը, որի մասին բազմաթիվ լեգենդներ էին պատմում։ 

Սաղարթախիտ անտառը, որին նայելիս ծառերի բարձրությունից գլուխդ պտտվում էր, սկսվում էր այնտեղ, որտեղ վերջանում էր կարմիր կղմինդրե տանիքներով քաղաքը: Բարձրահասակ ու ձև չունեցող մարդկանցով բնակեցված այդ քաղաքում իշխում էր ցածրահասակ ու բավական բարետես թագավորը, որի մասին տեղաբնակները բազմաթիվ զլեգենդներ էին պատմում:

6. Կարդա՛ ընտրված քառյակները և փորձի՛ր գուշակել , թե որ բանաստեղծության հեղինակն է Եղիշե Չարենցը։

Ա․ Ես կանգնած եմ լուռ, անչար է հոգիս,
Թախիծս խաղաղ անուրջի նման.
Էլ չեմ անիծում ցավերը կյանքիս,
Էլ չեմ տրտնջում վիճակիս ունայն…

Բ․ Մոխիրի միջից — կարմիր կրակներ:
Միթե չի՞ մարել, միթե չի հանգել:
Աչքեր են կարծես — կասկածոտ, հրոտ:
Բոցկլտում են` հին հրդեհին կարոտ:

Բ. Եղիշե Չարենց
7. Նախորդ առաջադրանքի քառյակներից մեկը Չարենցն էր գրել, իսկ ո՞վ է գրել մյուսը։ Յուրաքանչյուր քառյակից առանձնացրո՛ւ հեղինակների ոճին բնորոշ բառերը, որոնք քեզ օգնեցին գուշակել։
Առաջինի հեղինակը Վահան Տերյանն է: Առաջին քառյակում տրամադրությունը տխուր է: Տերյանին է բնորոշ այս տխուր բառերը՝ թախիծս խաղաղ անուրջի նման, ցավերը կյանքիս… Իսկ Չարենցը ավելի լավատես է, հավատով լցված. Մոխիրի միջից — կարմիր կրակներ, աչքեր են կարծես — կասկածոտ, հրոտ:
8. Տրված ասացվածքներից ո՞րն է արևմտահայերեն։ Բացատրի՛ր ասացվածքը։Ա․ Լաւ է կոյր աչօք, քան կոյր մտօք:

Բ․ Եթէ կռնակ ունիս, բեռ բեռցնող շատ կ’ըլլայ։ 

Բ. Եթէ կռնակ ունիս, բեռ բեռցնող շատ կ’ըլլայ։
Եթե մեջք ունենաս, այսինքն օգնող, սատարող ունենաս, բեռ տվող շատ կլինի:
9. Վերականգնի՛ր ասացվածքները։Արթնացավ՝ կորավ։

Աղքատին բոլորը հարցնում են` ինչ ես անում։

Գործը՝ գործիմացին։

Երազում գտավ:

Չեն հարցնում՝ ինչ ես ուտում:

Երկաթը՝ դարբնին:

Երազում գտավ, արթնացավ՝ կորավ։
Աղքատին բոլորը հարցնում են՝ ի՞նչ ես անում, չեն հարցնում՝ ինչ ես ուտում։
Գործը՝ գործիմացին, երկաթը՝ դարբնին։
10. Գրի՛ր շարադրություն «Գարունը այնքան ծաղիկ է վառել» վերնագրով։
Կրկին գարուն է: Շուրջը ամեն ինչ կծաղկի շուտով: Ինձ համար գարունը սկսվում է այն պահից, երբ մայրիկիս մեր նվիրած ծաղիկների հոտը տարածվում է մեր տանը: Հետո՝ փողոցում, երբ քայլող ամեն երկրորդ աղջկա ձեռքում ծաղիկներ են: Գարունը սկսվում է նաև այն օրը, երբ մեզ դասերի ազատ ժամերին դուրս են ուղարկում՝ խաղալու: Ի՜նչ ուրախություն. ֆուտբոլի դաշտում կանաչ է: Գարունը իմ սիրելի եղանակներից է: Գարունը գեղեցիկ է, նույնիսկ երբ անձրևներ են: Եթե անձրևներ չլինեն՝ ծաղիկներն էլ դաշտում չեն աճի ու այդքան լավ հոտ չեն ունենա: Իսկ գարունը հենց ծաղիկներն են:


Posted 18.03.2024 by duryanareg in category Մայրենի, ֆլեշմոբներ

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*